Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌյազանում քաղաքում անօդաչուների թիրախում է հայտնվել միանգամից երկու օբյեկտ՝ Ռյազանի նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ) և Wildberries-ի պահեստային համալիրը։
OSINT ալիքների տվյալներով՝ հարվածների վայրում հրդեհներ են բռնկվել։
Ռյազանի ՆՎԳ-ն մտնում է Ռուսաստանի հզորագույն նավթավերամշակման գործարանների եռյակի մեջ և ունակ է տարեկան վերամշակել շուրջ 18 միլիոն տոննա նավթ։
Գործարանի և լոգիստիկ պահեստի վնասների մասշտաբներն առայժմ ճշտվում են։



