Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեմոկրատական կուսակցությունը հազիվ թե համարձակվի իմպիչմենտ հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է անձամբ ամերիկացի առաջնորդը։
Թրամփի խոսքով՝ ինքը բոլորովին չի վախենում նման իրավիճակից։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ նման քայլը պարզապես «կկործանի» դեմոկրատներին։ «Իմպիչմենտ առանց որևէ պատճառի՝ ինչի՞ համար։ Նրա համա՞ր, որ երկիրը հաջողությունների՞ է հասնում։ Մեր երկիրն այժմ ավելի հաջողակ է, քան երբևէ իր պատմության մեջ», – հավելել է Թրամփը։



