Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նոյեմբերի 5-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռյազանի մարզի վրա։ «Բեկորների անկման հետևանքով վնասներ կան։ Ռյազանի արդյունաբերական օբյեկտների տարածքում հրդեհներ են բռնկվել։ Վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, քաղաքի մի հատվածում էլեկտրամատակարարման խափանումներ են նկատվում», — հայտնել է մարզի նահանգապետ Պավել Մալկովը։ Նրա տվյալներով՝ մեկ մարդ վիրավորվել է։ Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքները պարզել են, որ հարձակման թիրախներից մեկը եղել է Ռյազանի նավթավերամշակման գործարանը։ Ականատեսների լուսանկարների և տեսանյութերի համաձայն՝ հարվածներից հետո դրա տարածքում ուժեղ հրդեհ է բռնկվել։

Ռյազանի նավթավերամշակման գործարանը պատկանում է «Ռոսնեֆտին» և մտնում է Ռուսաստանի՝ ոլորտի երեք խոշորագույն ձեռնարկությունների շարքը։ Այն կարող է տարեկան վերամշակել ավելի քան 17 մլն տոննա նավթ։ Գործարանն արտադրում է ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, ավիակերոսին, մազութ և բիտում։ Ձեռնարկությունը վառելիք է մատակարարում Մոսկվային և երկրի կենտրոնական շրջաններին։ Մինչ այդ գործարանը բազմիցս ենթարկվել է ուկրաինական հարձակումների։ Հոկտեմբերի 15-ին անօդաչուների հարձակումից հետո առաջնային վերամշակման կայանքներից մեկում հումքի վերամշակումը կասեցվել է։ Բացի նավթավերամշակման գործարանից, նոյեմբերի 5-ի գիշերը անօդաչուները հարվածել են Ռյազանում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին, գրում է Astra-ն։ Դա խոշոր բաշխիչ կենտրոն է՝ մոտ 173 հազար քառակուսի մետր մակերեսով։ Տեղի բնակիչները հայտնել են հարվածից հետո օբյեկտում բռնկված հրդեհի մասին։ Ավելի վաղ՝ օգոստոսի 29-ին, պահեստն արդեն ենթարկվել էր հարձակման և ժամանակավորապես դադարեցրել աշխատանքը։

Անցած գիշեր ուկրաինական անօդաչուները հարձակվել են նաև Ռոստովի մարզի վրա։ Մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտարարել է չորս շրջաններում շուրջ 50 անօդաչուի ոչնչացման մասին։ «Տուժածների և գետնի վրա ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Տվյալները կճշտվեն», — նշել է Սլյուսարը։ Բացի այդ, անօդաչուների հարվածի տակ է հայտնվել Վորոնեժը։ Վորոնեժի մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսևը հայտնել է 48 թռչող սարքի հայտնաբերման և ոչնչացման մասին։ «Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետևանքով արվարձանում վնասվել են առանձնատան ցանկապատերը և մի կիսակցորդ», — գրել է Գուսևը տելեգրամյան ալիքում։

Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. Կարապետյան