Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Բաթումիի քաղաքապետ Գիորգի Ցինցաձեն։
Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
Մասնավորապես, կողմերը կարևորել են Բաթումիի և Վանաձորի՝ որպես քույր քաղաքների միջև հաստատված կապերի ակտիվացումը և նոր համատեղ նախաձեռնությունների իրականացման տեսլականը։



