Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի մի շարք մարզերում 2026 թվականի հունիս-հուլիս ամիսներին տեղացած կարկուտի հետևանքով պատճառված վնասները մասնակիորեն փոխհատուցելու նպատակով հատկացվել է 1,2 մլրդ դրամ (մոտ 3,5 մլն դոլար՝ խմբ.)։
Աջակցությունը նախատեսված է գյուղատնտեսական գույքին, տների տանիքներին, տրանսպորտային միջոցներին և ջերմոցներին հասցված վնասների համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 5-ի նիստում։
Աջակցություն կստանան Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի շահառուները։



