Դամասկոսը ահաբեկիչներ Է համարելու բոլոր նրանց, ովքեր դեմ են հրադադարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի ղեկավարությունը ահաբեկչական Է գնահատելու բոլոր այն խմբավորումները, որոնք չեն պաշտպանել հրադադարի ռեժիմը: Այդ մասին, հաղորդել Է «Ալ Մայադին» հեռուստաալիքը՝ հղում անելով Սիրիայի ԱԳ նախարարության պաշտոնական աղբյուրին:
«Զինված այն խմբավորումները, որոնք մերժել են մարտական գործողությունների դադարեցման որոշումը, կգնահատվեն որպես ահաբեկչական»,-ասել Է ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Փետրվարի 23-ին արաբական ԶԼՄ-ներից մի քանիսը հայտնել Էին, որ ընդդիմադիր «Ազատ սիրիական բանակի» խմբերից մի քանիսը հայտարարում են, թե չեն ընդունում զինադադարը Սիրիայում, եթե դրա գործողությունը չի տարածվում «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման վրա, որն արգելված Է Ռուսաստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



