Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 5-ին, ժամը 21։48-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ավտոճանապարհը, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ արգելափակվել է երկու կցորդիչով բեռնատար․ ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է։
Փրկարարները քարշակել և արգելափակումից դուրս են բերել «Renault» և «Mercedes-Benz» մակնիշների բեռնատարները․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



