Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կընդգրվի Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
ՍՊՈՐՏ«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կընդգրվի Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
««Ռեալ Մադրիդը» չափազանց հպարտ է, որ նման մարզական և մարդկային կերպար, իսպանական և համաշխարհային սպորտի չափանիշ, կմիանա տնօրենների խորհրդին և այս պատասխանատվության շնորհիվ կնպաստի ակումբի ներկային և ապագային», – ասվում է «Ռեալի» հայտարարության մեջ։
Իսպանացի լեգենդար թենիսիստը «Ռեալի» երկրպագու է: Նադալը կարիերան ավարտել է 2024 թվականին: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նվաճած տիտղոսների քանակով նա զիջում է միայն սերբ Նովակ Ջոկովիչին, որն ունի 24 տիտղոս:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



