Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով: Այս մասին իրազեկում են ՆԳՆ-ից: 

«Նոր կենսաչափական անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախագրանցվել haypass.am կայքում և ամրագրել այցելության օրն ու ժամը։

Ինչպե՞ս նախագրանցվել առցանց և ստանալ նոր փաստաթուղթը։ Ներկայացնում ենք քայլ առ քայլ։

Քայլ 1․ Մուտք ենք գործում www.haypass.am կայքը և գլխավոր էջի վերին հատվածում սեղմում «Դիմել» կոճակը։ Համակարգը մեզ ուղղորդում է նախագրանցման էլեկտրոնային հարթակ։

Քայլ 2․ «Քաղաքացիներ» բաժնում ընտրում ենք անհրաժեշտ փաստաթուղթը՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ համակցված դիմում՝ երկու փաստաթուղթը միասին ստանալու համար։

Այնուհետև ընտրում ենք համապատասխան ծառայությունը և սեղմում «Լրացնել դիմումը» կոճակը։ Ծանոթանում ենք ներկայացված քայլերին և օգտագործման ընդհանուր դրույթներին, ընդունում դրանք ու շարունակում։

Քայլ 3․ Անցնում ենք նույնականացումը և լրացնում տվյալները։ Ընտրված ծառայության համար հասանելի տարբերակներից ընտրում ենք նույնականացման եղանակը՝ «Ես եմ» հարթակի միջոցով կամ, եթե տվյալ ծառայությունը թույլ է տալիս, շարունակում առանց խիստ նույնականացման։

Հետևելով համակարգի ցուցումներին՝ լրացնում կամ ստուգում ենք անձնական և կոնտակտային տվյալները, անհրաժեշտության դեպքում կցում պահանջվող փաստաթղթերը։

Առանց խիստ նույնականացման դիմելու դեպքում ներկայացված տվյալները համադրվում են Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։

Քայլ 4․ Ընտրում ենք համակարգում հասանելի սպասարկման տեսակը և մեզ առավել հարմար «ՀայՓասի» սպասարկման կենտրոնը։

Անկախ հաշվառման վայրից՝ կարող ենք ընտրել ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի սպասարկման կենտրոններից որևէ մեկը։

Քայլ 5․ Ամրագրում ենք այցելության օրն ու ժամը։ Համակարգում առաջարկվող ազատ օրերից և ժամերից ընտրում ենք մեզ հարմարը, ապա ևս մեկ անգամ ստուգում նախագրանցման տվյալների ճշտությունը։

Վերջին քայլով՝ հետևելով համակարգի ցուցումներին՝ կատարում ենք վճարումը և պահպանում վճարման անդորրագիրը։

Նախագրանցումն ավարտելուց հետո էլեկտրոնային փոստով անմիջապես կստանաք այցելության հաստատման վերաբերյալ տեղեկություններն ու համապատասխան QR կոդերը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել սպասարկման կենտրոն։

Ամրագրված օրն ու ժամին QR կոդերով ներկայանում եք ընտրված սպասարկման կենտրոն, որտեղ 3–5 րոպեի ընթացքում կստուգվեն ձեր փաստաթղթերն ու տվյալները, տեղում կլուսանկարահանվեք, կվերցվեն մատնահետքերի և ստորագրության նմուշներ։

Դիմելուց հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում կստանաք նոր սերնդի կենսաչափական փաստաթուղթը։

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու գործընթացն այսպիսով դառնում է առավել պարզ, արագ և հարմարավետ՝ հնարավորություն տալով «0 թուղթ» սկզբունքով նախապես պլանավորել այցելությունը, խնայել ժամանակը և խուսափել ավելորդ թղթաբանությունից»,- հայտնում են ՆԳՆ-ից: 

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) ԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhեր Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մшհը Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին Քուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կընդգրվի Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ը կորոշի՝ արդյոք անհրաժեշտ է ամրապնդել Իրանի հետ hակամարտությունում ձեռք բերվածը. Թրամփ Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. Թրամփ Այն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnh Ռուբիոն հերքել է Թրամփի վարչակազմից հեռանալու մասին լուրերը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Մերձավոր Արևելք կժամանի նոյեմբերի կեսերին Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա ՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվում Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` Հայաստանում Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը