Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Պաշտպանության նախարարության կողմից մշակված նախագիծը, որով նախատեսում է ընդլայնել ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեության լիազորությունները։ Մասնավորապես, առաջարկվում է ռազմական ոստիկանությանը իրավունք վերապահել իրականացնել թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում, ինչպես նաև օպերատիվ խնդիրները լուծելու նպատակով ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ և օգտագործել ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր։

 

 

Նման փոփոխություններ են նախատեսվում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծով։

 

 

Ինչո՞վ է հիմնավորվում փոփոխությունների անհրաժեշտությունը

 

 

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող օրենսդրությամբ ռազմական ոստիկանությունն իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն և օրենքով սահմանված դեպքերում ու կարգով՝ հետաքննություն։ Սակայն գործող կարգավորումներն ու տրամադրված գործիքակազմը բավարար չեն համարում ռազմական ոստիկանության առջև դրված խնդիրներն արդյունավետ իրականացնելու համար։

 

Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին փոխվում են հանցագործությունների տեսակները, դրանց կատարման եղանակներն ու մեթոդները։ Հանցագործություններ կատարելու, դրանց հետքերը թաքցնելու կամ պարտակելու նպատակով օգտագործվում են նաև տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ բջջային և ինտերնետային կապ։

 

Առանձնակի խնդիր են համարվում բարձր լատենտայնություն ունեցող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, ինչպիսիք են թմրամիջոցների և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությունը, զինվորական ունեցվածքի հափշտակությունները, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող հանցագործությունները։

 

Ռազմական ոստիկանությունը կկարողանա վերահսկել հեռախոսային և թվային հաղորդակցությունը

 

Նախագծի առանցքային փոփոխությամբ առաջարկվում է ռազմական ոստիկանությանը ևս վերապահել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավունք։

 

Ըստ նախագծի հիմնավորման՝ այս հնարավորությունը թույլ կտա ռազմական ոստիկանությանը ժամանակին կանխել, խափանել, հայտնաբերել և բացահայտել զինված ուժերում կատարվող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։

 

Որպես օրինակ՝ նշվում են ինքնասպանության հասցնելը, շորթումը և այլ հանցագործություններ։ Նախատեսվող գործիքը կարող է օգտագործվել նաև դրանց առաջացման պատճառներն ու պայմանները բացահայտելու համար, այդ թվում՝ զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների և քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի առկայությունը պարզելու նպատակով։

 

Հիմնավորման մեջ ընդգծվում է, որ միջոցառումն իրականացվելու է այն նույն ընդհանուր պահանջներով, որոնք ներկայում գործում են ոստիկանության, քրեակատարողական ծառայության մարմինների և Հակակոռուպցիոն կոմիտեի համար։

 

Կստեղծվեն իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ

 

Նախագծով նախատեսվում է ռազմական ոստիկանությանը հնարավորություն տալ իր առջև դրված խնդիրներն իրականացնելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ։

 

Բացի այդ, ռազմական ոստիկանությունը կկարողանա օգտագործել ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր։

 

Հիմնավորման համաձայն՝ այս լիազորությունների անհրաժեշտությունը պայմանավորված է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետ իրականացման և դրանց մեթոդների ու միջոցների գաղտնիության ապահովման անհրաժեշտությամբ։

 

Ի՞նչ փոփոխություններ են կատարվելու օրենքում

 

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի երեք հոդվածներում։

 

  • 10-րդ հոդված․ ռազմական ոստիկանությունը կներառվի այն մարմինների շարքում, որոնք կարող են իրականացնել թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում։

 

  • 14-րդ հոդված․ 2.1-ին մասում 11-րդ կետից հետո կավելացվի 12-րդ կետի վերաբերյալ հղում։

 

  • 31-րդ հոդված․ ռազմական ոստիկանությունը կներառվի այն մարմինների շարքում, որոնք իրենց խնդիրներն իրականացնելու նպատակով կարող են օրենքով սահմանված կարգով ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ և օգտագործել ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր։

 

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

 

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխությունների ընդունումը կնպաստի զինված ուժերում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, ինչպես նաև այլ իրավախախտումների կանխարգելման, հայտնաբերման և բացահայտման արդյունավետության բարձրացմանը։

 

Ակնկալվում է նաև, որ դա կնպաստի զինված ուժերում կանոնադրական հարաբերությունների և բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանը, ինչպես նաև մարտունակության բարձրացմանը։

 

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։

 

Նախագծով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը»,- տեղեկացնում է կայքը։

 
Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Զելենսկին Ուկրաինայում ընտրությունների անցկացման նոր տարբերակ է առաջարկել Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻրանի վերաբերյալ որոշումը «շուտով» կլինի․ Թրամփ Ի՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) ԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhեր Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մшհը Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին Քուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կընդգրվի Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ը կորոշի՝ արդյոք անհրաժեշտ է ամրապնդել Իրանի հետ hակամարտությունում ձեռք բերվածը. Թրամփ Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. Թրամփ Այն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnh Ռուբիոն հերքել է Թրամփի վարչակազմից հեռանալու մասին լուրերը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Մերձավոր Արևելք կժամանի նոյեմբերի կեսերին Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա ՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվում Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` Հայաստանում Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. Պեսկով