Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նորակառույց հյուրանոցի բացումը նախատեսվում է 2031 թվականին։ Այն Հայաստանի ամենատարբերվող լեռնային ուղղություններից մեկում կներկայացնի բրենդի փիլիսոփայությունը, այն է՝ վերականգնել մարդկանց միջև ջերմ կապերը, միասին անցկացրած պահերի ուրախությունն ու բարձրակարգ խոհարարական արվեստը։

Դիլիջանում կառուցվելիք Mövenpick հյուրանոցի նախագծային պատկերը


Դիլիջան, 2026 թվականի Նոյեմբերի 5. Հյուրընկալության ոլորտի համաշխարհային առաջատար խմբերից մեկը՝ Accor-ը, հայտարարում է տեղական զարգացման գործընկեր Mayri-ի հետ ֆրանշիզային պայմանագրի կնքման մասին։ Համաձայնագրի շրջանակում Հայաստանի Դիլիջան քաղաքում իր գործունեությունը կսկսի Mövenpick Hotels & Resorts հյուրանոցային ապրանքանիշը։ 2031 թվականին նախատեսվող նորակառույց հյուրանոցը Դիլիջան կբերի ապրանքանիշին բնորոշ ջերմ հյուրընկալությունն ու հարուստ խոհարարական ավանդույթները՝ նոր շունչ հաղորդելով Հայաստանի այն ուղղություններից մեկին, որն առանձնանում է իր տպավորիչ լեռնային բնապատկերներով և անաղարտ բնական միջավայրով։

 

Հայաստանը շարունակում է գրավել միջազգային ներդրողների և հյուրանոցային օպերատորների ուշադրությունը՝ տնտեսական կայուն աճի, հանգստի և զբոսաշրջության նկատմամբ աճող պահանջարկի և տարածաշրջանային զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի շնորհիվ։ Դիլիջանն աչքի է ընկնում տարվա բոլոր եղանակներին իր առանձնահատուկ գրավչությամբ՝ հարուստ բնության, առողջության և բարեկեցության հնարավորություննեի ու տեղական մշակութային ժառանգության շնորհիվ։ Քաղաքի ազգային պարկերը, արհեստագործական ավանդույթներն ու լեռնային կլիման ձևավորում են նրա յուրահատուկ բնույթը։

Այս պայմանագրի ստորագրումը հաջորդել է վերջերս բացված Mövenpick Yerevan հյուրանոցին, որի շնորհիվ ապրանքանիշն առաջին անգամ ներկայացվեց Հայաստանի մայրաքաղաքում։ Նոր նախագիծը ևս մեկ քայլ է Accor-ի՝ հայկական շուկայում հյուրանոցային առաջարկների ընդլայնման և դիրքերի ամրապնդման ուղղությամբ։

«Mövenpick Dilijan նախագիծը կարևոր քայլ է Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում Accor-ի պրեմիում դասի հյուրանոցային պորտֆելի շարունակական զարգացման ճանապարհին։ Դիլիջանն ունի բնության գեղեցկության, մշակութային ինքնատիպության և զբոսաշրջային աճող ներուժի հազվագյուտ համադրություն, ինչը այն դարձնում է Mövenpick ապրանքանիշի համար գրավիչ ուղղություն։ Նախագիծն արտացոլում է Mövenpick-ի՝ հյուրընկալության հանդեպ առանձնահատուկ մոտեցումը, որը միավորում է հոգատարությունը, հաճելի մթնոլորտում համատեղ ճաշելու մշակույթն ու հյուրընկալ տարածքները՝ ընտանիքներին և ընկերներին համախմբելով միասին անցկացրած հիշարժան պահերի շուրջ», - նշել է Ֆիլիպ Բոնը՝ Արևելյան Եվրոպայի նոր շուկաների, Իսրայելի և Կիպրոսի համար պատասխանատու Accor-ի Պրեմիում, Միդսքեյլ և Էկոնոմ դասի ապրանքանիշների զարգացման գծով փոխնախագահը։

Դիլիջան քաղաքի տարածքում՝ Դիլիջանի ազգային արգելոց-պարկի հարևանությամբ գտնվող Mövenpick Dilijan հյուրանոցից կբացվեն շրջակա լեռնաշղթային նայող հրաշալի տեսարաններ։ Հյուրանոցը կունենա 127 մանրակրկիտ նախագծված, լեռների և անտառների տեսարանով ընդարձակ և բարձրակարգ համարներ։

Առողջության և բարեկեցության ծառայությունները կարևոր տեղ կզբաղեցնեն հյուրանոցային համալիրի առաջարկներում։ Մոտ 3,500 քառակուսի մետր տարածքում կգործեն փակ և բաց լողավազաններ, թերմալ գոտիներ, բուժական և խնամքի սենյակներ, սպա-հանգստի առանձին սրահ և ժամանակակից ֆիթնես կենտրոն։ Ընտանիքների համար նախատեսված կլինեն նաև ավելի քան 334 քառակուսի մետր տարածք զբաղեցնող մանկական ակումբ և հատուկ խաղահրապարակ՝ հնարավորություն ստեղծելով տարբեր սերունդների ներկայացուցիչներին համատեղել հանգիստն ու նոր բացահայտումները։

Հավատարիմ մնալով Mövenpick-ի խոհարարական ժառանգությանը և այն գաղափարին, որ սնունդը համախմբում է մարդկանց՝ հյուրանոցային համալիրը կունենա սննդի և խմիչքի երեք առանձնահատուկ վայր՝ ամբողջ օրվա ընթացքում գործող ռեստորան, ռուֆթոփ՝ շրջակա բնապատկերների տեսարանով, և հարմարավետ լոբբի-բար. միջավայր, որտեղ հյուրերը կարող են կիսվել հաճելի պահերով և ստեղծել անմոռանալի հիշողություններ: Այս ամենը կարտացոլի բրենդի՝ սննդի և հյուրընկալության հանդեպ առատաձեռն ու հոգատար մոտեցումը։

 

Հյուրանոցը կունենա նաև հանդիպումների և միջոցառումների անցկացման համար նախատեսված յոթ բազմաֆունկցիոնալ տարածք, այդ թվում՝ 172 քառակուսի մետր մակերեսով հանդիսությունների սրահ, հանդիպումների երեք ընդարձակ սրահ և դրանց հարակից՝ քննարկումների համար նախատեսված սենյակներ։ Հյուրանոցային փորձառությունը կլրացնեն տեղական տեսարժան վայրերին ծանոթանալու հատուկ մշակված էքսկուրսիոն ծրագրերը, մասնավոր ավտոկայանատեղին և տրանսֆերային ծառայությունները։

Շվեյցարիայում 1948 թվականին հիմնադրված Mövenpick ապրանքանիշը, որը սկզբնապես հայտնի դարձավ որպես խոհարարական նորարարությունների առաջա
տար, տարիների ընթացքում վերածվել է միջազգային հյուրանոցային ապրանքանիշի՝ հիմնված առատաձեռն հյուրընկալության, միասին ժամանակ անցկացնելու և անմոռանալի հիշողություններ ստեղծելու վրա։ Աշխարհի ավելի քան 140 հյուրանոցներում բրենդը շարունակում է մարդկանց ավելի մոտեցնել միմյանց՝ ստեղծելով ջերմ հանդիպումների, միասին անցկացրած ուրախ պահերի և կապերի վերականգնման յուրահատուկ հնարավորություններ։


 

Mövenpick հյուրանոցները ներառված են ALL Accor ամրագրման հարթակում և հավատարմության ծրագրում, որի անդամները հնարավորություն ունեն օգտվելու բազմաթիվ արտոնություններից, ծառայություններից և անմոռանալի փորձառություններից՝ ինչպես հյուրանոցում իրենց հանգստի ընթացքում, այնպես էլ դրանից դուրս։
                                                           
                                                               ACCOR-ի մասին

Accor-ը հյուրընկալության ոլորտի համաշխարհային առաջատար խումբ է, որը ներկայացված է ավելի քան 110 երկրում՝ առաջարկելով հանգստի և յուրահատուկ փորձառությունների լայն շրջանակ։ Խմբի պորտֆելը ներառում է ավելի քան 5,800 հյուրանոց և առողջարանային համալիր, 10,000 բար և ռեստորան, առողջության և բարեկեցության կենտրոններ, ինչպես նաև ճկուն աշխատանքային տարածքներ։ Accor-ն ունի ոլորտի ամենաբազմազան հյուրընկալության էկոհամակարգերից մեկը՝ ներառելով շուրջ 45 հյուրանոցային ապրանքանիշ՝ պրեմիումից մինչև էկոնոմ դաս, ինչպես նաև Ennismore-ի հետ զարգացվող Lifestyle ուղղությունը։ ALL Accor ամրագրման հարթակը և հավատարմության ծրագիրը մարմնավորում է Accor-ի խոստումը՝ ինչպես հյուրանոցում գտնվելու ընթացքում, այնպես էլ դրանից դուրս իր անդամներին հասանելի դարձնել բացառիկ փորձառություններ։ Accor-ը կարևորում է դրական փոփոխությունների խթանումը՝ հիմնվելով գործարար էթիկայի, պատասխանատու զբոսաշրջության, շրջակա միջավայրի կայունության, համայնքների հետ համագործակցության, բազմազանության և ներառականության սկզբունքների վրա։ Խմբի առաքելությունն արտահայտված է նրա հիմնական նպատակում՝ լինել առաջատար պատասխանատու հյուրընկալության արվեստում՝ միավորելով մշակույթները և ցուցաբերելով անկեղծ հոգատարություն։

Accor-ը հիմնադրվել է 1967 թվականին, իսկ Accor SA-ի կենտրոնակայանը գտնվում է Ֆրանսիայում։ Ընդգրկված լինելով CAC 40 ինդեքսում՝ խումբը հանրային բաժնետիրական ընկերություն է, որի բաժնետոմսերը ներառված են Փարիզի Euronext ֆոնդային բորսայում (ISIN՝ FR0000120404), ինչպես նաև ԱՄՆ-ի OTC շուկայում (բորսայական նշան՝ ACCYY)։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք group.accor.com կամ հետևեք մեզ X, Facebook, LinkedIn, Instagram և TikTok հարթակներում։

Հարց ու պատասխան

Հարց․ Ինչո՞ւ է Mövenpick Dilijan նախագիծը կարևոր Accor-ի համար Հայաստանում:

Պատասխան․ Mövenpick Dilijan-ը ավելի կամրապնդի Accor-ի ներկայությունը Հայաստանում, որտեղ խումբն այս պահին ներկայացված է Ibis Yerevan Center և Mövenpick Yerevan հյուրանոցներով։ Նախագիծը կնպաստի նաև տարածաշրջանում Accor-ի գործունեության ընդլայնմանը՝ Հայաստանի ամենաինքնատիպ լեռնային ուղղություններից մեկում ներկայացնելով Mövenpick ապրանքանիշի պրեմիում դասի առողջարանային հյուրանոցը։

Հարց. Ի՞նչ կառաջարկի Mövenpick Dilijan-ն իր հյուրերին։

Պատասխան․ Հյուրանոցը կունենա 127 հյուրանոցային համար, այդ թվում՝ ընդարձակ և բարձրակարգ համարներ, շուրջ 3,500 քառակուսի մետր մակերեսով սպա և առողջության վերականգնման ու հանգստի գոտիներ, փակ և բացօթյա լողավազաններ, 334 քառակուսի մետր մակերեսով մանկական ակումբ, սննդի և խմիչքի սպասարկման երեք կետ, ինչպես նաև հանդիպումների և միջոցառումների անցկացման յոթ տարածք։

Հարց. Ինչո՞վ է Mövenpick Dilijan-ը տարբերվելու ավանդական քաղաքային հյուրանոցից։

Պատասխան․ Mövenpick Dilijan-ը նախատեսվում է որպես քաղաքային հանգստավայր, որը կներառի ինչպես քաղաքային միջավայրին բնորոշ հարմարություններ, այնպես էլ բնության գրկում հանգստի հնարավորություններ։ Հյուրանոցը մեկ վայրում կհամադրի առողջության և բարեկեցությանն ուղղված ծառայությունները, ընտանեկան հանգստի համար նախատեսված հնարավորություններն ու գործարար հանդիպումների և միջոցառումների անցկացման տարածքները՝ առաջարկելով բազմազան փորձառություններ հանգստի և գործնական այցերի համար։

 

Մեդիա կոնտակտներ՝

 

Ագնեշկա Կալինովսկա

Lրատվամիջոցների հետ կապերի և հասարակայնության հետ կապերի գծով ավագ մենեջեր Լեհաստանում և Արևելյան Եվրոպայում

[email protected]

 

 

 

Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Զելենսկին Ուկրաինայում ընտրությունների անցկացման նոր տարբերակ է առաջարկել Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻրանի վերաբերյալ որոշումը «շուտով» կլինի․ Թրամփ Ի՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) ԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhեր Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մшհը Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին Քուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կընդգրվի Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ը կորոշի՝ արդյոք անհրաժեշտ է ամրապնդել Իրանի հետ hակամարտությունում ձեռք բերվածը. Թրամփ Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. Թրամփ Այն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnh Ռուբիոն հերքել է Թրամփի վարչակազմից հեռանալու մասին լուրերը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Մերձավոր Արևելք կժամանի նոյեմբերի կեսերին Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա ՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվում Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` Հայաստանում Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը