Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունեզը հայտարարել է, որ Կորսիկա կղզում հորդառատ անձրևների առաջացրած ջրհեղեղների պատճառով երկու մարդ է զոհվել, երբ հեղեղաջրերը քշել-տարել են նրանց մեքենան։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Լորան Նյունեզի խոսքով՝ 40-ամյա մի կնոջ հաջողվել է փրկել։
Նախարարը նաև հայտնել է, որ դեպքի վայր ժամանած հրշեջներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց՝ հիպոթերմիայի համար բուժօգնություն ստանալու։
Ֆրանսիայի Météo-France օդերևութաբանական ծառայությունը Կորսիկա կղզու և Ֆրանսիայի հարավային որոշ շրջանների համար նախազգուշացում է տարածել հորդառատ անձրևների և ջրհեղեղների վտանգի վերաբերյալ։
Նոյեմբերի 4-ի կեսօրին փոթորկի սկսվելուց ի վեր որոշ շրջաններում տեղումների քանակը հասել է մինչև 350 մմ-ի։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



