Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՁյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վրաստանում ժամանակավորապես սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը Լարս միջազգային նշանակության ճանապարհի վրա։
Ինչպես հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը, Գուդաուրի-Կոբի հատվածում (93-107-րդ կմ) արգելվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Մյուս տեսակի տրանսպորտի համար ճանապարհը բաց է։
Հիշեցնենք, որ ճանապարհը հանդիսանում է միակ ցամաքային հիմնական ուղին, որը կապում է Ռուսաստանը Վրաստանի և Հայաստանի հետ, և ձմեռային ամիսներին այն հաճախակի փակվում է վատ եղանակային պայմանների պատճառով։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



