Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում հաստատել է, որ նոյեմբերի 10-ին Աբու Դաբիում տեղի են ունենալու ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները։
Խորհրդակցությանը մասնակցել են ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ պատվիրակությունը գլխավորող նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր վարչության (ԳՌՈՒ) պետ Իգոր Կոստյուկովը, միջազգային հարցերով նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարի տեղակալներ Միխայիլ Գալուզինն ու Սերգեյ Ռյաբկովը։
«Հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի, Արաբական էմիրություններում պետք է սկսվեն եռակողմ բանակցություններ ուկրաինական թեմատիկայով։ Հաշվի առնելով, որ երեքշաբթի օրը պետք է կայանան բանակցությունները, ես հրավիրել եմ այն գործընկերներին, ովքեր մասնակցելու են դրանց։ Առաջարկում եմ կարճ զրուցել այս թեմայով», — նշել է Պուտինը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



