Հայաստանի երեք քաղաքում արձանագրվել է օդում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի երեք քաղաքում՝ Վանաձորում, Արարատում և Հրազդանում, արձանագրվել է մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։
Հոկտեմբերի 25-ից 31-ն իրականացված դիտարկումների համաձայն՝ Վանաձորում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Հերացի փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 25-ին և 31-ին, իսկ Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 25-ին։
Արարատ քաղաքում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում է արձանագրվել հոկտեմբերի 25-ին, 28-ին և 29-ին, իսկ Հրազդանում՝ հոկտեմբերի 26 -ին, 29 -ին և 30 -ին։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



