Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրությունը։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Հանձնաժողովի անդամի պաշտոնում կրկին առաջադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանը, որի լիազորությունների ժամկետը լրանում է նոյեմբերի 14-ին։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Գրիգորյանը վերընտրվել է հանձնաժողովի անդամ՝ ստանալով 40 կողմ և 0 դեմ ձայն։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է նրան վերընտրվելու կապակցությամբ՝ կարևորելով հանձնաժողովի աշխատանքում բարեվարքության և օբյեկտիվության պահպանումը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



