Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը և նշել դրա ավտոմոբիլային արդյունաբերության բարձր մակարդակը։
«Չինաստանը զարմանալի է։ Ի դեպ, ես սիրում եմ Չինաստանը։ Չինաստան այցելելը ոգեշնչող է», - ասել է Մասկը ներդրող Ռոն Բարոնի հետ հարցազրույցում։
Ձեռնարկատերը նշել է, որ Շանհայում արտադրված Tesla Model Y-ը Չինաստանում ամենաշատ վաճառվող էլեկտրական մեքենա է, չնայած դրան հասնելը հեշտ չէր։
«Մի վայրկյան մտածեք այդ մասին, և թույլ տվեք ասել, որ չինական ավտոարտադրողները շատ լավն են», - ավելացրել է նա։
Մայիսին Մասկը այցելեց Պեկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղեկցող պատվիրակության կազմում։ Լրագրողների հետ զրույցում նա ուղևորությունն անվանեց «հիանալի»։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



