Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանի զուգարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել, ըստ Մետրոպոլիտենի ոստիկանության պետի պաշտոնակատար Ջեֆրի Քերոլի։
«Գրադարանի զուգարանում դանակահարված տղամարդու դիակ է հայտնաբերվել», - լրագրողներին ասել է Քերոլը։
Նրա խոսքով՝ մարմինը հայտնաբերվել է ուրբաթ կեսօրին և դեռևս չի ճանաչվել. մոտակայքում հայտնաբերվել է խոհանոցային դանակ: Իրավապահ մարմինները փորձում են պարզել սպանության դրդապատճառը և բացահայտել կասկածյալին:
Գրադարանը գտնվում է Վաշինգտոնի արևմտյան կենտրոնական հատվածում, խոշոր համալսարանի հարևանությամբ և Սպիտակ տնից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



