Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հոնսյու կղզու Իբարակի պրեֆեկտուրայի ափերի մոտ՝ Տոկիոյից ոչ հեռու: Ցունամիի սպառնալիք չկա, հայտնել է ազգային օդերևութաբանական վարչությունը, որն իրականացնում է սեյսմիկ ծառայության գործառույթներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 20 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Տոկիոյի կենտրոնում:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



