Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների նախօրեին «Կամավորների կոալիցիայի» զորավարժությունների մեկնարկը ևս մեկ անգամ հաստատում է, որ եվրոպացիներն անելիք չունեն Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ։
Գերատեսչությունից ընդգծել են, որ Ուկրաինայում օտարերկրյա զինված ստորաբաժանումների տեղակայումը կտրականապես անընդունելի է։ Մոսկվայի գնահատմամբ՝ դա փաստացի կնշանակի ռազմական միջամտություն։
ՌԴ ԱԳՆ-ի պնդմամբ՝ Լոնդոնն ու Փարիզը, Ուկրաինայում «բազմազգ ուժեր» տեղակայելու միջոցով, ցանկանում են պահպանել Ռուսաստանի դեմ հակամարտության և նրան ռազմական պարտության մատնելու համար նախատեսված հենակետը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



