Ամերիկացի բժիշկներն ուսումնասիրում են Զիկա վիրուսի՝ մարդուց մարդու փոխանցման նոր դեպքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի առողջապահության նախարարությանն առընթեր Հիվանդությունների վերահսկողության եւ կանխման կենտրոններն (CDC) ուսումնասիրում են Զիկա վիրուսով վարակվելու 14 նոր դեպքերը, որը կարող Էր մարդուց փոխանցվել մարդուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ բոլոր այդ դեպքերում տղամարդիկ, որոնք ավելի վաղ ճանապարհորդել Էին այն երկրներով, որտեղ գրանցվել Է տենդի բռնկում, ԱՄՆ վերադառնալուց հետո կարող Էին վիրուսը սեռական ճանապարհով փոխանցել իրենց զուգընկերներին: CDC-ի հայտարարության համաձայն, որը տարածվել Է փետրվարի 23-ին, վարակվածների թվում կան երկու հղի կանայք, որոնց մոտ հաստատվել Է վարակը:
Զիկա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել Է 1947 թվականին Ուգանդայում: Այն առաջացնում Է բարձր ջերմություն, կոնյունկտիվիտ, գլխացավեր եւ հոդացավեր, բորբոքային պրոցեսներ, իսկ առանձին դեպքերում՝ սրտխառնոց եւ փսխում, լուծ եւ ստամոքսի խանգարումներ ու ցավեր: Հիվանդության բռնկումներ են գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Վկայություններ կան, որ հղիության շրջանում Զիկա վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում Է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որը դրեւորվում Է գանգի չափերի զգալի նվազմամբ եւ ուղեկցվում Է մտավոր հետամնացությամբ, նեւրոտիկ շեղումներով, լսողության եւ տեսողության խախտումներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



