Ֆուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուց
ՍՊՈՐՏՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի երկրորդ տուրում արտագնա հանդիպում անցկացրեց Շվեդիայի ընտրանու դեմ։
Գևլե քաղաքում կայացած դրամատիկ խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 4-4 հաշվով։
Առաջին խաղակեսից հետո Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորած թիմը պարտվում էր 0-4 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի ընկան Վիկտոր Սաաֆը (1), Ֆեհիմ Սմայլովիչը (14), Նիմա Կադիվարը (15) և Օսկար Էդհը (20)։ Բացի այդ, 14-րդ րոպեին հայկական թիմի կազմում ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Նիկիտա Խրոմիխը։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու խուսափել պարտությունից։ 25-րդ և 29-րդ րոպեներին դուբլի հեղինակ դարձավ Գարեգին Մաշումյանը։ Նույն 29-րդ րոպեին Միհրան Դերմենջյանը հաշիվը դարձրեց 3-4, իսկ 34-րդ րոպեին Միքայել Ղանդիլյանը խփեց հայկական թիմի 4-րդ գնդակը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։
Հիշեցնենք, որ որակավորման հիմնական փուլի առաջին տուրում մեր ընտրանին 2-3 հաշվով զիջել էր Հունգարիայի հավաքականին։ Որակավորման փուլում պայքարում է 36 թիմ, որոնք բաժանվել են 12 խմբի՝ յուրաքանչյուրում 3 հավաքական։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 9-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Շվեդիայի ընտրանուն։
Հետևեք մեզ՝ այստեղ



