Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։

Մեջբերենք նրա խոսքերը. «Ես բառացիորեն ընկնում էի ռուսների ոտքերի առաջ՝ ասելով. «Մենք ձեր եղբայրներն ենք, մենք ձեր դաշնակիցներն ենք, կանգնեցրեք այս պատերազմը»։ Այդ ժամանակ Ռուսաստանը ոչ մի արդյունավետ քայլ չձեռնարկեց, մինչդեռ մեր տղաները զոհվում էին Լեռնային Ղարաբաղում»։

Մեզ հայտնի չէ, թե ում ոտքերի առաջ էր նա ընկնում այն ​​ժամանակ, կամ գուցե շարունակում է դա անել նաև հիմա։ Մինչդեռ հենց Ռուսաստանը՝ և ոչ ոք ուրիշը, վերջ դրեց տարածաշրջանում արյունահեղությանը։

2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի (Վ.Վ. Պուտին), Ադրբեջանի (Ի.Գ. Ալիև) և Հայաստանի (Ն.Վ. Փաշինյան) ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը հայտարարեց լիակատար հրադադարի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Սրանք «վերացական քայլեր» չէին, այլ կոնկրետ, արդյունավետ միջոցառումներ, որոնց նախորդել էին բարձր մակարդակով բազմաթիվ շփումներ։

Արդյունքում՝ տարածաշրջանում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորախումբ։ Մեր խաղաղապահները՝ երբեմն սեփական կյանքի գնով, ապահովեցին քաղաքացիական բնակչության անվտանգությունը, տրամադրեցին մարդասիրական օգնություն և իրականացրեցին ականազերծման աշխատանքներ։

2021–2022 թվականներին ձեռք բերված բարձր մակարդակի մի շարք եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում տարածաշրջանում հաստատվեց խաղաղություն։ Մշակվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզ», որը ներառում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մշակումը, տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը և հումանիտար խնդիրների լուծումը։

Հարկ է ընդգծել, որ այս բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ. կողմերից ոչ մեկը չի հայտարարել դրանցից դուրս գալու մտադրության մասին։ Ներկայումս Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը, որոնք այժմ նախընտրում են ուղղակիորեն շփվել, առաջ է ընթանում՝ մասամբ հիմնվելով ռուս միջնորդների առաջարկությունների վրա։

Կարելի է նաև հիշեցնել Սիմոնյանին Պրահայի մասին, կամ ավելի ստույգ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ը, երբ Եվրոպական միության հովանու ներքո անցկացված գագաթնաժողովում Ն․ Վ․ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի Հանրապետության տարածքի մաս։

Խոսել Ռուսաստանի կողմից «արդյունավետ քայլերի» բացակայության մասին՝ միաժամանակ նսեմացնելով ռուս խաղաղապահների ջանքերն ու զոհողությունները, նշանակում է աղավաղել ճշմարտությունը»։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան