Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայում կիրակի օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել, հայտնում է Fuji Television Network-ը։
«Նոյեմբերի 8-ին՝ գիշերվա ժամը 01:04-ին, 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սիձուոկա պրեֆեկտուրայում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 41 կիլոմետր խորության վրա»,-ասվում է հաղորդագրությունում:
Ըստ հեռարձակողի՝ Այչի պրեֆեկտուրայում առնվազն 22 մարդ է տուժել։ Նրանցից 12-ը վնասվածքներ են ստացել վայր ընկնելու հետևանքով:
Երկրաշարժից հետո գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է՝ անվտանգության ստուգումներ իրականացնելու նպատակով։ Այժմ երթևեկությունը վերականգնվել է, թեև որոշակի ուշացումներ դեռևս առկա են։
Կառավարությունը ներկայումս գնահատում է երկրաշարժի հետևանքների ամբողջական ծավալը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



