Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրեգակի վրա տեղի է ունեցել M դասի երեք հզոր բռնկում, հայտնում է Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը։ Երկրի վրա սկսվել է G5+ մակարդակի գեոմագնիսական փոթորիկ։ Ռուսաստանի հյուսիսարևմտյան հատվածում սպասվում է բևեռափայլ։
Կախված ռենտգենյան ճառագայթման ինտենսիվությունից՝ բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X։ Երբ դրանք ուժգին են լինում, իրենց հարուցած մագնիսական փոթորիկները կարող են հանգեցնել կարճալիք կապի և նավիգացիոն համակարգերի խափանումների, ինչպես նաև արդյունաբերական էլեկտրացանցերում լարման տատանումների։ Առայժմ հստակ պատասխան չկա այն հարցին, թե արդյոք մագնիսական փոթորիկներն ազդում են մարդու առողջության վրա։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



