Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» կապակցությամբ՝ այն որակելով որպես Ղարաբաղի ազատագրման վեցերորդ տարեդարձ։
«Ղարաբաղի ազատագրման վեցերորդ տարեդարձին մենք անկեղծորեն նշում ենք մեր եղբայրական ադրբեջանական ժողովրդի և պետության Հաղթանակի օրը։ Մենք հարգանքով և երախտագիտությամբ ենք հիշում բոլոր հերոսներին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի», – ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի՝ X սոցիալական ցանցում հրապարակած հաղորդագրության մեջ։
Հիեցնենք, որ Ադրբեջանը նոյեմբերի 8-ը նշում է որպես «Հաղթանակի օրվ»՝ 2020 թվականի պատերազմում արձանագրված ռազմական հաջողությունների համար։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



