Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) արձագանքել է ԱՄՆ-ի կողմից «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը՝ նախաձեռնությունը որակելով ընդամենը բառախաղ։
ԻՀՊԿ ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին հայտարարել է, որ Վաշինգտոնին չի հաջողվի այդ ճանապարհով հասնել իր նպատակին՝ տնտեսական խիստ ճնշման միջոցով թուլացնել և փլուզել Իրանի տնտեսությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ավելի վաղ հայտարարել էր «Երկաթե դարպասներ» (Iron Gates) օպերատիվ խմբի ձևավորման մասին, որի նպատակն է կանխել Իրանի կողմից ցամաքային ճանապարհներով և Կասպից ծովով զենքի փոխադրումները։
Նոր ստորաբաժանումը բաղկացած կլինի շուրջ 20 զինվորական և քաղաքացիական մասնագետներից, որոնք կհետևեն նաև երկակի նշանակության ապրանքների տեղաշարժին և ֆինանսական հոսքերին։



