Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի Էլ Այաթ քաղաքում գնացքի չորս վագոն դուրս է եկել ռելսերից և շրջվել։ Վթարի հետևանքով տուժել է առնվազն 150 մարդ։ Այս մասին հայտնում է եգիպտական Masrawy պարբերականը։
Տուժածները ստացել են կոտրվածքներ և սալջարդեր։ Նրանց տեղափոխում են մոտակա հիվանդանոցներ՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար։
Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության ավելի քան 50 մեքենա։ Տեղական իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու երկաթուղային վթարի պատճառները։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



