Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունը հավերժ է և անսասան»։ Նա նշել է, որ երկու երկրների միջև առկա «եղբայրությունն» անհնար է քանդել։
Ադրբեջանի ղեկավարի ձևակերպմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կանգնելու երրորդ ուժերի բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։ Ալիևը հավելել է, որ թուրք ժողովրդի աջակցությունն իրենց կողքին երբեք չի մոռացվի։
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ Ալիևը հայտնել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն ընթանում է, և հույս է հայտնել, որ այն կոնկրետ արդյունքներ կտա։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



