76-ամյա տատիկը ընկել է սատանայի անիվից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍամարայում 76-ամյա թոշակառուն ընկել է «սատանայի անիվից», երբ փորձել է առանց տոմսի օգտվել ատրակցիոնից։ Այս մասին հայտնում է Telegram-ի 112 ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Գագարինի այգում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ տարեց կինը փորձել է առանց վճարելու բարձրանալ «սատանայի անիվ», սակայն նրա փորձն ավարտվել է անկմամբ։
Կինը լուրջ վնասվածքներ է ստացել․ նրա մոտ ախտորոշվել են կոնքի, կողերի և ազդրի կոտրվածքներ։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա հոսպիտալացվել է վնասվածքաբանության բաժանմունքում։
Դեպքի մանրամասները ներկայացնում է նաև Past.am-ը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



