Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թրամփն ասել է, որ շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը և չի բացառել Ուկրաինայի սահմանների փոփոխությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերը «չափազանց մոտ են» ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ CBS News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա «շատ կարևոր հանդիպում» և փաստացի չի բացառել, որ Ուկրաինայի սահմանները կփոխվեն խաղաղ կարգավորման արդյունքում, իսկ թե ինչպես, նա չի մանրամասնել:

«Կարծում եմ՝ մենք դա կանենք … և Ուկրաինան կհայտնվի մի փոքր այլ վիճակում», – ասել է Թրամփը։

Նա որպես կարգավորման հիմնական խոչընդոտ նշել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև անձնական թշնամանքը: Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև կա խորը փոխադարձ ատելություն, ինչը բարդացնում է բանակցությունները:

Ըստ Թրամփի՝ նոր համաձայնագիրը կվերաբերի Ուկրաինային և ողջ Եվրոպային. ի՞նչ է այն նախատեսում
Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է ասել, թե երկու առաջնորդներից որին է ավելի շատ վստահում՝ նշելով, որ երկուսի հետ էլ լավ հարաբերություններ է պահպանում:

Նա հերթական անգամ նշել է, թե հակամարտությունը չէր սկսվի, եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը 2022 թվականին։ Հակամարտությունը, ըստ Թրամփի, կավարտվի միայն իր շնորհիվ։ «Այս պատերազմը չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի … Միակ պատճառը, որ այս պատերազմը կավարտվի, ես եմ», – ասել է նա:

Հունիսին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ՝ հիմնվելով Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Նա նշել էր, որ կողմերը պետք է հաշվի առնեն նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները, շփման գծում ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի կողմից նախկինում ուրվագծված կարգավորման պայմանները։

Երբ լրագրողը հարցրել է, թե արդյոք Պուտինը չի մոլորեցնում ԱՄՆ նախագահին, Թրամփը պատասխանել է. «Ես այդպես չեմ կարծում»: Լրագրողը նաև ենթադրել է, որ Ռուսաստանի առաջնորդը խոչընդոտում է խաղաղ կարգավորմանը: Թրամփը պատասխանել է՝ պնդելով, որ ոչ ոք Մոսկվայի նկատմամբ իրենից ավելի կոշտ քաղաքականություն չի վարել՝ հղում անելով առևտրային սահմանափակումներին, պատժամիջոցներին և Ուկրաինային հակատանկային զենքի մատակարարմանը:

Հարցազրույցի ժամանակ լրագրողը հիշեցրել է, որ չնայած Թրամփի պնդումներին, որ խիստ պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի նկատմամբ, Վաշինգտոնը մեղմել է ռուսական դիզելային վառելիքի գործարքների սահմանափակումները։ Թրամփը հերքել է, որ պատժամիջոցները վերացվել են՝ ասելով, որ պարզապես Ռուսաստանին թույլ է տվել անհրաժեշտ վառելիքը մատակարարել համաշխարհային շուկա, ինչը նա չի համարում էական զիջում Մոսկվային։

Նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դրանք կկենտրոնանան անվտանգության երաշխիքների վրա և կանցկացվեն փակ դռների հետևում։

ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան Թրամփն ասել է, որ շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը և չի բացառել Ուկրաինայի սահմանների փոփոխությունը ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՈստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխայինԼույս չի լինելու Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ռուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Եղանակը կտրուկ կցրտի ՀայաստանումԻրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջև Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարար Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտա Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներին Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով Եվրոպան Երևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել է Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով