Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի Հայաստանը

ԲԼՈԳ
Դեռ Ռուսաստանը չի հեռացել ամբողջությամբ մեր տարածաշրջանից, ընդամենը հայտարարել է, որ եթե Հայաստանի քաղաքացիները հանրաքվեով կողմ արտահայտվեն, որ Ռուսաստանը պետք է հեռանա, ապա Ռուսաստանը դեմ չէ և կհեռանա տարածաշրջանից։

Արդեն իսկ Իրանը հայտարարում է, որ ինքն է տարածաշրջանի անվտանգության երաշխավորը, և առանց իր կամքի որևէ փոփոխություններ այս տարածաշրջանում չեն կարող լինել։

Ինչո՞ւ, որովհետև 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանը այն տարածքները, որտեղ այսօր գտնվում են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, հենց Պարսկական կայսրությունից է ազատագրել։

Շատերն ասում են՝ չի ազատագրել, բռնակցել է Ռուսական կայսրային, բայց այդ մարդիկ քաղաքականապես տգետ են այն աստիճան, որ չեն հասկանում, որ եթե 1828 թվականին Հայաստանի այսօրվա տարածքները ազատագրելուց հետո Հայաստանին Ռուսաստանը տար անկախություն, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Օսմանյան կայսրությունը կամ նույն Պարսկաստանը դարձյալ նվաճելու էին այդ տարածքները։
Հիմա արդեն մենք հասել ենք մի կետի, որ ռեգիոնալ խնդիրները դարձել են առաջնային, և ռեգիոնալ խաղացողները իրենց անվտանգության խնդիրներն են առաջ մղում։

Ինչո՞ւ, որովհետև Հայաստանը Արևմուտքին է բերում տարածաշրջան, որի հետ համաձայն չեն տարածաշրջանի ոչ մի խաղացող։

Եթե նույնիսկ չեն էլ խոսում այդ մասին բարձրաձայն, բայց միևնույնն է, ոչ Թուրքիան, ոչ Իրանը, ոչ արաբական աշխարհը, չնայած այն բանին, որ արաբական շատ երկրներում կան ամերիկյան ռազմաբազաներ, միևնույնն է համաձայն չեն, որ Արևմուտքը մտնի այս տարածաշրջան։

Որովհետև քանդվում է արդեն 200 տարի ձևավորված անվտանգության ճարտարապետությունը, իսկ այդ խաղացողները հասկանում են, որ Արևմուտքը որևէ տարածաշրջան մտնում է միայն այդ տարածաշրջանը խառնելու, պատերազմներ ստեղծելու նպատակով։

Դեռ Թուրքիան ոչինչ չի ասել, որովհետև Թուրքիան դեռևս սպասում է։

Միգուցե Ռուսաստանի հեռանալուց հետո Թուրքիան ևս իր պրետենզիաները ներկայացնի, ինչը կարող է բերել ուղիղ հակասությունների, նույնիսկ նաև պատերազմի Թուրքիայի և Իրանի միջև։

Ռուսաստանի հեռանալը մեր տարածաշրջանից քանդում է ողջ ճարտարապետությունը, որը ձևավորվել է բազմաթիվ պատերազմների և ճակատամարտերի արդյունքում, բազմաթիվ մարդկային զոհողությունների արդյունքում։

Եվ այդ ճարտարապետությունը կառուցվել է, որպեսզի մեր տարածաշրջանի ժողովուրդների և առաջին հերթին հենց մեզ՝ հայերիս համար ստեղծի բարենպաստ պայմաններ, որպեսզի մենք մեր բնօրրանում կարողանանք, պահպանելով մեր տեսակը, հարատևենք։

Ռուսաստանը մեր տարածաշրջան եկել է մեր հայերիս և վրացիների խնդրանքով, որպեսզի մեզ ազատագրի պարսկական և օսմանական լծից։

Պարսկական լծից մեզ կարողացավ Ռուսաստանը ազատագրել, թուրքական լծից ևս փորձում էր, բայց ամեն անգամ, երբ Ռուսաստանը հաջողություններ էր ունենում Թուրքիայի հետ պատերազմներում, Արևմուտքը պարտադրում էր Ռուսաստանին, որպեսզի նա Թուրքիային զիջումների գնա և չքանդի Օսմանյան կայսրությունը։

Արևմուտքը դեռևս այն ժամանակներում թույլ չէր տալիս Ռուսաստանին լիարժեք օգնել հայ ժողովրդին և ազատագրել պատմական Հայաստանի ողջ տարածքները։

Այո, այսօր մենք ունենք փոքրիկ Հայաստան համեմատաբար, որովհետև մեր պատմական հողերի մեծ մասը մնացել են այլ պետությունների տարածքներում, հարևան պետությունների տարածքներում։
Բայց դա չի նշանակում, որ մենք այս իրական Հայաստանի խնդիրներին պետք է վերաբերվենք մատների արանքով։

Այո, իրական Հայաստանը այն է, ինչ այսօր մենք ունենք, բայց մեր խնդիրը ոչ թե պետք է լինի էմոցիաներով, ցանկություններով և իլյուզիաներով ապրելը, այլ այդ իրական Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կառուցելը, որպեսզի գոնե այս իրական Հայաստանը կարողանանք պահպանել։

Մեր միջավայրը աշխարհաքաղաքական և ռեգիոնալ իմաստով բավականին բարդ է։

Եվ դա է պատճառը, որ մեր քաղաքական միտքը այնքան բարձր, այնքան գիտական ու այնքան խորը պետք է լինի, որ կարողանա հասկանալ, որ այն ամենը, ինչ մենք այսօր տեսնում ենք, միայն դրանք չեն խնդիրները, խնդիրները ավելի խորքային են։

Մենք շարունակում ենք խոսել Թուրքիայից և Ադրբեջանից, շարունակում ենք պայքարել Ալիևի դեմ, բայց իրականում մեր խնդիրները ավելի խորքային են։

Եվ այդ խորքային խնդիրները չնկատելու պայմաններում մենք շարունակելու ենք խոսել Ալիևի մասին ու հանկարծ տեսնելու ենք, որ մենք խնդիրներ ունենք արդեն Իրանի հետ։

Մենք շարունակելու ենք խոսել Ալիևի մասին ու հանկարծ տեսնելու ենք, որ մենք խնդիրներ ունենք արդեն Ռուսաստանի հետ։

Հետևաբար մենք պետք է կարողանանք իսկապես այս դժվարին պատմական, աշխարհաքաղաքական իրավիճակում քաղաքագիտական, քաղաքական, աշխարհաքաղաքական խորը իմացություն դրսևորենք, որպեսզի կարողանանք լուծել մեր պետության անվտանգության խնդիրը։

Շատերին թվում է, որ պետությունները իրենք իրենց ձևավորվում, իրենք իրենց ապրում են, իրենք իրենց հարատևում են։

Ոչ, դա ամենօրյա աշխատանք է։

Անվտանգությունը, անվտանգային ճարտարապետությունը ամենօրյա քաղաքագիտական աշխատանք է, և դրանով պետք է զբաղվեն բացառապես քաղաքական միտք ունեցող, աշխարհաքաղաքական վերլուծության կարողություն ունեցող անհատները։

Հակառակ պարագայում մենք կկանգնենք շատ ցավալի և շատ դաժան իրողությունների առջև։
 
76-ամյա տատիկը ընկել է սատանայի անիվիցՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը Ռուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Ալեն Այն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հայաստանի ԵՄ անդամակցության հարցով Մոսկվան հստակ պահանջ է ներկայացնում Լենինգրադի մարզում գիշերը ավելի քան 110 անօդաչու թռչող սարք է խոցվել 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ալիևը մերժել է Էրդողանի հրավերը․ Թուրքիայի նախագահը քննադատության թիրախում ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան Թրամփն ասել է, որ շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը և չի բացառել Ուկրաինայի սահմանների փոփոխությունը ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՈստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխայինԼույս չի լինելու Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ռուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Եղանակը կտրուկ կցրտի ՀայաստանումԻրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջև Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարար Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտա Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներին Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով Եվրոպան Երևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել է Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca