Նիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏասնյակ հազարավոր մարդիկ, կարմիր հագուստ հագած, նոյեմբերի 8-ին երթով անցել են Ամստերդամի փողոցներով՝ պահանջելով, որ Նիդեռլանդների կառավարությունն ավելի վճռական քայլեր ձեռնարկի Իսրայելի դեմ՝ կապված Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։
Նիդերլանդներում «Կարմիր գիծ» խորագրով բողոքի ակցիաների կազմակերպիչները մի շարք միջոցներ են պահանջել, այդ թվում՝ Իսրայելի նկատմամբ առևտրային պատժամիջոցների խստացում, Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները որպես ցեղասպանություն պաշտոնապես ճանաչում և Իսրայելին զենքի վաճառքի ամբողջական դադարեցում։
Կազմակերպիչներից մեկը՝ «Amnesty International»-ի նիդերլանդական մասնաճյուղը, հայտնել է, որ երթին մասնակցել է ավելի քան 200 հազար մարդ։
Իսրայելը կտրականապես մերժում է Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքները։ Իսրայելի ռազմական գործողությունները սկսվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին երկրի հարավում «Համաս»-ի գլխավորած զինված խմբավորումների հարձակումից հետո։ Այդ հարձակման հետևանքով զոհվել է շուրջ 1200 մարդ, 251-ը պատանդ է վերցվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով տասնյակ հազարավոր պաղեստինցիներ են զոհվել, իսկ Գազայի հատվածի մեծ մասը ավերվել է։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերին Իսրայելի և «Համաս»-ի միջև հրադադարի հաստատումից հետո իսրայելական զինուժի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 1550 պաղեստինցի։ Նախարարությունը, որը գործում է «Համաս»-ի ղեկավարած կառավարության կազմում, զոհվածների թվում չի առանձնացնում խաղաղ բնակիչներին և զինյալներին, սակայն նշում է, որ զոհերի շուրջ կեսը կանայք և երեխաներ են։



