Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կարծիքներ են փոխանակում Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի միջև ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առաջարկություններ են փոխանակվում հանդիպման հնարավոր օրակարգի վերաբերյալ։ Կողմերը կարծիքներ են փոխանակում այս հարցի շուրջ», – լրագրողներին ասել է Պեսկովը ՝ մեկնաբանելով ԱԽՏՀ-ում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հնարավոր եռակողմ հանդիպման բովանդակությունը։
Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ հանդիպումը «ամեն դեպքում հետաքրքիր կլինի» և կգրավի ամբողջ աշխարհի ուշադրությունը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային



