Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ ռուսական կողմից գազի հնարավոր թանկացման վերաբերյալ ստացված նամակին հայկական կողմը պատշաճ պատասխանել է՝ չհրապարակելով պատասխանի մանրամասները։
Նախարարի խոսքով՝ նամակում չի բացառվում գազի գնի բարձրացման հնարավորությունը։ Անդրադառնալով 2027 թվականի առաջին եռամսյակում գազի մատակարարման պայմանագրի ժամկետի ավարտին՝ Խուդաթյանը նշել է, որ այդ հարցը նախարարության իրավասության շրջանակում չէ, և ինքը բավարար տեղեկություններ չունի բանակցությունների ընթացքի մասին։



