Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը բարձրաստիճան պաշտոնյաների համատեղ խումբ կուղարկեն Աբու Դաբիում կայանալիք խաղաղության եռակողմ բանակցություններին, որը կանցկացնի Միացյալ Նահանգներն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Ինչպես տեղեկանում ենք Euronews-ից, այս մասին նոյեմբերի 9-ի առավոտյան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«ԵՄ-ն ներկա կլինի մեր գործընկերների հետ միասին», – նշել է նա։

«Սև ծովում նավագնացության ազատությունը պետք է վերականգնվի և պահպանվի։ Ես վերահաստատեցի իմ աջակցությունը հրադադարի վերաբերյալ նրա (խմբ․՝ Զելենսկու) կոչին, որը կներառի պարենային և էներգետիկ ենթակառուցվածքները», – հավելել է ֆոն դեր Լեյենը։

Եվրոպական խորհրդի խոսնակը նույնպես հաստատել է եվրոպացիների մասնակցությունը բանակցություններին։

Ըստ տեղեկությունների՝ այս կառույցներին կմիանա E3 ձևաչափը, որը ներառում է Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն իր հերթին հայտարարել է, որ Ֆրանսիան կլինի Աբու Դաբիում և լսելի կդարձնի Եվրոպայի ձայնը։

ԵՄ պատվիրակությունը կգլխավորեն ֆոն դեր Լայենի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Աննա Մարիա Բուրան։

Երկու հաստատություններն էլ նախկինում հայտարարել էին ռուսական պատվիրակության հետ ուղիղ երկխոսության պատրաստակամության մասին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ Աբու Դաբիում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև։

«Ինչ վերաբերում է եվրոպացիների ներկայությանը, դուք գիտեք, որ կան հաղորդակցության առանձին ուղիներ ամերիկացիների և եվրոպացիների միջև, ուկրաինացիների և եվրոպացիների միջև», – նշել է Պեսկովը։

Աբու Դաբիում բանակցությունները տեղի կունենան երկու օր՝ նոյեմբերի 10-11-ին՝ նշանավորելով եռակողմ շփումների վերսկսումը փետրվարից ի վեր։

Ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Ռուսաստանյան պատվիրակությունը կգլխավորի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Միացյալ Նահանգները կներկայացնեն հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Փաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ում Երեխաները իրենց հորը կատակով կապել են ձեռնաշթաներով և կորցրել բանալինՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Նոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Եգիպտոսում մարդատար գնացքների բախման հետևանքով կան զոհեր Առատ ձյուն Գեղարքունիքում․ ճանապարհներին աշխատանքներ են ընթանում Նիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ 76-ամյա տատիկը ընկել է սատանայի անիվիցՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը Ռուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Ալեն Այն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հայաստանի ԵՄ անդամակցության հարցով Մոսկվան հստակ պահանջ է ներկայացնում Լենինգրադի մարզում գիշերը ավելի քան 110 անօդաչու թռչող սարք է խոցվել 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ալիևը մերժել է Էրդողանի հրավերը․ Թուրքիայի նախագահը քննադատության թիրախում ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան Թրամփն ասել է, որ շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը և չի բացառել Ուկրաինայի սահմանների փոփոխությունը ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՈստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխայինԼույս չի լինելու