Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Ուլյանովսկ քաղաքում փրկարարները օգնության են հասել երկու տարեկան տղայի, որը գլխին գիշերանոթ էր դրել և չէր կարողանում այն հանել։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին՝ Ժելեզնոդորոժնի շրջանի Խրուստալնայա փողոցի բնակարաններից մեկում։ Քաղաքի քաղաքացիական պաշտպանության վարչության տվյալներով՝ ահազանգը ստացվել է Միասնական դիսպետչերական ծառայությունում։
Ժամանած փրկարարները մետաղամշակման գործիքների օգնությամբ զգուշորեն կտրել են պլաստիկ գիշերանոթը և ազատել երեխայի գլուխը։
Բարեբախտաբար, տղան չի տուժել։ Նա միայն վախեցել է, բժշկական օգնության կարիք չի ունեցել։
Դեպքի մանրամասները ներկայացնում է նաև Past.am-ը։



