Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հնդկաստանում տաքսու վարորդը մեղադրվում է կնոջը և նրա վեց հարազատներին սպանելու մեջ։ Դեպքի մասին նոյեմբերի 6-ին հաղորդել է NDTV-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալ Ինդուշեկարը շուրջ 20 տարի ամուսնացած է եղել Սունիտա անունով կնոջ հետ։ Նրանց համատեղ կյանքը, ըստ հրապարակման, ուղեկցվել է բազմաթիվ խնդիրներով։ Հարազատները բազմիցս փորձել են հաշտեցնել ամուսիններին, սակայն նրանց միջև վեճերը շարունակվել են։

Տղամարդը հետագայում իր գործողությունները բացատրել է ընտանիքի գործերին հարազատների մշտական միջամտությամբ։ Նրան, մասնավորապես, զայրացրել է այն հանգամանքը, որ կինը դժվարությունների ժամանակ ապավինել է մոր և եղբայրների աջակցությանը։ Ինդուշեկարը որոշել է սպանել այն մարդկանց, որոնց մեղադրել է իր դժբախտությունների համար։

Ըստ հաղորդման՝ առաջինը սպանվել է նրա կինը՝ Սունիտան։ Ամուսինը քարով հարվածել է կնոջ գլխին, ապա մարմինը տեղափոխել Նանդի Հիլզ տարածք։ Դրանից հետո նա հարևաններին հայտնել է, թե կինը ընկերների հետ դուրս է եկել, և անջատել նրա հեռախոսը։

Հաջորդ օրը տղամարդը կնոջ եղբայրներին հրավիրել է իր տուն՝ իբր ընթրիքի, ապա սպանել նրանց։ Նրա զոհերն են դարձել նաև եղբայրների կանայք, սկեսուրը և յոթամյա զարմիկը։

Քննիչների տվյալներով՝ կասկածյալը զոհերին մեկ առ մեկ հրավիրել է իր տուն, իսկ մարմինները տեղափոխել տարբեր վայրեր։ Սպանություններից հետո նա մաքրել է տունը և մշակել քիմիական նյութերով։

Սպանված կանանցից մեկի մայրը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով հարազատների անհետացման մասին։ Հետաքննության ընթացքում կասկածներն ուղղվել են Ինդուշեկարի վրա։ Դրանք ամրապնդվել են նրա հակասական ցուցմունքներով և խուզարկության ժամանակ հայտնաբերված ապացույցներով։

Հարցաքննության ընթացքում տղամարդն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը։ Դեպքի հանգամանքները շարունակում են քննվել։ Մանրամասները ներկայացնում է նաև Past.am-ը։

ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ում Երեխաները իրենց հորը կատակով կապել են ձեռնաշթաներով և կորցրել բանալինՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Նոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Եգիպտոսում մարդատար գնացքների բախման հետևանքով կան զոհեր Առատ ձյուն Գեղարքունիքում․ ճանապարհներին աշխատանքներ են ընթանում Նիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ 76-ամյա տատիկը ընկել է սատանայի անիվից