Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Խաղաղությո՞ւն, թե՞ սեփական պետական ինքնության վերանայում։ Արդյո՞ք Հայաստանը պետք է փոխի իր հիմնարար օրենքը՝ ապացուցելու համար, որ ձգտում է խաղաղության։ Այս հարցերն այլևս միայն իրավաբանների կամ քաղաքական գործիչների քննարկման առարկան չեն։ Դրանք վերաբերում են յուրաքանչյուր քաղաքացու, մեր պետության ապագային և անկախության բուն իմաստին։

 Խաղաղության ձգտումը չի կարող նշանակել սեփական պատմությունից հրաժարում, անկախ պետականության հիմնարար փաստաթղթերի արժեզրկում կամ Սահմանադրության վերափոխում՝ արտաքին քաղաքական պահանջներին համապատասխան։ Խաղաղությունը պետք է դառնա մեր պետականության ամրապնդման հիմքը, ոչ թե դրա պատմական ու իրավական հիմքերը վերանայելու պատճառը։ Ուստի, հարցը պետք է հնչեցնել ուղիղ և առանց շրջանցումների՝ արդյո՞ք նոր Սահմանադրությունն իսկապես անհրաժեշտ է Հայաստանին, թե՞ այն աստիճանաբար վերածվում է խաղաղության հասնելու համար առաջադրվող արտաքին քաղաքական նախապայմանի։

Իմ համոզմամբ, նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստից չի բխում։ Այն չի կարող հիմնավորվել միայն հարևան պետության դժգոհությամբ կամ նրա ներկայացրած քաղաքական պահանջներով։ Եթե Հայաստանի գործող Սահմանադրությունը վերանայելու անհրաժեշտություն կա, ապա այդ անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի Հայաստանի ներքին պետական, իրավական և ժողովրդավարական զարգացման շահերով։ Սահմանադրության փոփոխությունը չի կարող դառնալ խաղաղության հասնելու միակ ճանապարհը, առավել ևս՝ արտաքին քաղաքական պահանջի կատարման միջոցը։

Հայաստանի Անկախության հռչակագիրը մեր անկախ պետականության վերականգնման պատմական գործընթացի առանցքային փաստաթուղթն է։ Այն արտահայտում էր 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Առաջին Հանրապետության պետականության ավանդույթը շարունակելու և անկախ պետականություն վերականգնելու ժողովրդի քաղաքական կամքը, որն իր հերթին հաստատվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։ Հռչակագրի 12-րդ կետը սահմանում էր, որ այն հիմք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մշակման համար։ Սակայն Հռչակագրի պատմական և հիմնադիր նշանակությունը պետք է տարբերել դրա յուրաքանչյուր դրույթի՝ ներկայում անմիջական իրավական կիրառելիությունից։ Հռչակագրին սահմանադրական հղումը չի նշանակում, որ դրա բոլոր ձևակերպումներն ինքնաբերաբար դարձել են գործող Սահմանադրության նորմեր։

Այս հարցում առանցքային նշանակություն ունի ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը։ Դատարանը մեկնաբանել է Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին կատարված հղումը՝ նշելով, որ այն վերաբերում է Հռչակագրում ամրագրված այն հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին, որոնք ամրագրված են հենց գործող Սահմանադրությամբ։ Սա գործող Սահմանադրության վերաբերյալ կարևոր իրավական մեկնաբանություն է։ Հետևաբար, նոր Սահմանադրության անհրաժեշտությունը հիմնավորելու համար պետք է հստակ ցույց տալ, թե կոնկրետ ինչ սահմանադրական խնդիր է մնում չլուծված, և ինչու այն հնարավոր չէ կարգավորել գործող իրավական մեխանիզմներով։ ՍԴ որոշումը, իհարկե, չի լուծում Հռչակագրի հետ կապված բոլոր պատմական ու քաղաքական հարցերը, բայց այն չի կարող անտեսվել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկելիս։

Ադրբեջանի մտահոգությունը կապված է Հռչակագրի նախաբանում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման հիշատակման հետ։ Սակայն պատմական փաստաթղթում որևէ իրադարձության հիշատակումը և Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքային պահանջների առկայությունը նույնական իրավական հասկացություններ չեն։ Պատմական հիշատակումը ինքնին դեռ չի ապացուցում, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածքային պահանջ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Նման պնդումը պետք է գնահատվի գործող Սահմանադրության, Սահմանադրական դատարանի տված մեկնաբանության և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում։

Այստեղ անհրաժեշտ է տարբերակել երկու հանգամանք։ Նախ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի հրապարակված տեքստը չի պարունակում Հայաստանի կողմից նոր Սահմանադրություն ընդունելու կամ Անկախության հռչակագրին կատարված հղումը վերացնելու պարտավորություն։ Երկրորդ՝ Ադրբեջանը քաղաքական մակարդակում Սահմանադրության փոփոխությունը ներկայացնում է որպես համաձայնագրի ստորագրման նախապայման։ Սակայն քաղաքական նախապայմանի առկայությունը դեռ չի նշանակում, որ այդ պահանջը համաձայնագրի դրույթ է կամ Հայաստանի կողմից արդեն ստանձնած միջազգային իրավական պարտավորություն։

Համաձայնագրի 1-ին հոդվածով կողմերը ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունն ու քաղաքական անկախությունը, իսկ 2-րդ հոդվածով հաստատում են, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և ապագայում նման պահանջներ չեն առաջադրի։ Եթե խնդիրը երկու պետությունների միջև տարածքային պահանջների բացակայության փոխադարձ ճանաչումն է, ապա դրա լուծման իրավական ճանապարհը միջազգային պայմանագիրն է և դրանում ամրագրված պարտավորությունների բարեխիղճ կատարումը։

1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածը նախատեսում է միջազգային պայմանագրերի բարեխիղճ մեկնաբանություն՝ դրանց տեքստի, համատեքստի և նպատակի հիման վրա։ Հետևաբար, եթե կողմերի միջև շարունակում է մնալ տարաձայնություն Անկախության հռչակագրի հիշատակման նշանակության վերաբերյալ, Հայաստանը կարող է առաջարկել այդ հարցը հստակեցնել փոխադարձ համաձայնեցված մեկնաբանական փաստաթղթով կամ լրացուցիչ արձանագրությամբ։ Նման լուծումը, բնականաբար, պահանջում է երկու կողմերի համաձայնությունը, սակայն ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխությունը միակ հնարավոր ճանապարհը չէ։

Միաժամանակ անհրաժեշտ է գնահատել նախաստորագրված համաձայնագրի ամբողջ բովանդակությունը, այլ ոչ միայն դրա առաջին երկու հոդվածները։ 12-րդ հոդվածը սահմանում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող իր ներպետական օրենսդրությունը վկայակոչել որպես համաձայնագիրը չկատարելու արդարացում։ Սակայն այդ դրույթը վերաբերում է համաձայնագրի կատարմանը և ինքնին չի ստեղծում մինչև դրա ստորագրումը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պարտավորություն։ 15-րդ հոդվածը վերաբերում է մինչև համաձայնագրի ստորագրումը գոյություն ունեցած հարցերով միջպետական հայցերին, բողոքներին և վարույթներին։ Դրա կիրառման շրջանակը ևս պահանջում է մանրակրկիտ իրավական քննարկում՝ հատկապես անհատական իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Պետք է հիշել նաև, որ նախաստորագրումը դեռևս չի նշանակում պայմանագրի ուժի մեջ մտնել. 6-րդ հոդվածով դրա ուժի մեջ մտնելը պայմանավորված է ներպետական ընթացակարգերի ավարտի մասին ծանուցումների փոխանակմամբ։

Նոր Սահմանադրության ընդունումը պետության համար հիմնարար որոշում է։ Այն վերաբերում է կառավարման համակարգին, իշխանության ճյուղերի փոխհարաբերություններին, մարդու իրավունքների երաշխիքներին և պետական ինստիտուտների ապագային։ Ուստի նման փոփոխությունը պետք է ունենա ինքնուրույն և համապարփակ հիմնավորում, անցնի իրական հանրային քննարկում և արտահայտի ժողովրդի ազատ կամքը։ Եթե իշխանությունները գտնում են, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, ապա պետք է հանրությանը ներկայացնեն դրա բովանդակային անհրաժեշտությունը՝ անկախ Ադրբեջանի պահանջներից և խաղաղության գործընթացի ընթացքից։ Միայն այդ դեպքում սահմանադրական փոփոխությունը կարող է դիտարկվել որպես Հայաստանի ներքին ժողովրդավարական և պետական զարգացման գիտակցված ընտրություն։

Հայաստանը չպետք է ընտրության առաջ կանգնի խաղաղության և սեփական պետական ինքնության միջև։ Այս երկու արժեքները հակասության մեջ չեն։ Մենք կարող ենք ճանաչել միջազգային սահմանների անձեռնմխելիությունը, ստանձնել տարածքային պահանջներ չառաջադրելու փոխադարձ պարտավորություններ և զարգացնել հարևանների հետ խաղաղ հարաբերություններ՝ միաժամանակ պահպանելով մեր անկախ պետականության պատմական հիշողությունը։

 Ուստի, գլխավոր հարցը ոչ թե այն է, թե ինչպես փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ հարևան պետության մտահոգությունները փարատելու համար, այլ այն, թե ինչպես ապահովել իրական, փոխադարձ և երկարատև խաղաղություն՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու ժողովրդի կամքը։ Հայաստանին անհրաժեշտ է խաղաղություն, ոչ թե նոր Սահմանադրություն՝ որպես խաղաղության դիմաց վճարվող գին։ Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը պետք է որոշի Հայաստանի ժողովուրդը՝ ելնելով իր երկրի ապագայից և պետական շահերից, ոչ թե արտաքին քաղաքական նախապայմաններից։ Խաղաղությունը պետք է ամրապնդի հայկական պետականությունը, ոչ թե դառնա դրա պատմական հիմքերը վերանայելու պատճառ։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ 

Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր