Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

  Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում, խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, ազգային ինքնության և Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։ Այս չորս կետի շուրջ են ընդդիմադիր ուժերն ու գործիչները համախմբվելու մասին հայտարարել։ Միավորումը սկսվեց այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց նոր Սահմանադրության հարցում ընդդիմադիրներին «համոզելու», առաջարկներ ուղղելու մասին, և ստացավ նրանց մերժումը։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ Սահմանադրությունը դարձավ այն կետը, կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել։ «Հիմա Նիկոլը և նրա թիմը փորձում են պառակտել միավորված ուժերին ու անձանց, միևնույն ժամանակ քաղաքական դաշտ են նետել ինչ-որ անծանոթ երևույթների, որոնք հանդես են գալիս հայտարարություններով, թե միայն միավորվածները չեն ընդդիմությունը, մենք էլ ենք ընդդիմություն, բայց մենք չենք միացել նրանց և այլն։ Տեսնում ենք հիբրիդային պատերազմ ընդդիմադիրների դեմ, որը մղում է Նիկոլ Փաշինյանն իր «գրպանային» ընդդիմադիրների միջոցով։ Նա փորձում է այս կամ այն ընդդիմադիրին հակադրել մյուսի հետ, որոնք արդեն միավորվել են։ Ցավով պետք է նշել, որ մեր հասարակության մի մասը չի հասկանում, թե Փաշինյանն ուր է տանում Հայաստանի Հանրապետությունը, խնդիրն այդ է։ Այս գործընթացները ստիպեցին ընդդիմությանը միավորվել, դա շատ ողջունելի է, բայց խնդիրն այն է, որ հասարակության ինչ-որ մասը զուրկ է պետական մտածելակերպից, բացարձակ չի տիրապետում մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։ Ո՛չ 19-րդ դարն է, ո՛չ էլ 20րդ դարի սկիզբը։ Յուրաքանչյուր ոք կարող է, չէ՞, չհավատալով ինձ, որպես ընդդիմադիրի, չհավատալով Փաշինյանին, որպես իշխանության ներկայացուցչի, ստուգի, օրինակ՝ համապատասխանո՞ւմ է իրականությանն այն փաստը, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջն առաջին անգամ բարձրաձայնել է Իլհամ Ալիևը 2021 թվականի սեպտեմբերի 27-ին «Անադոլու» թուրքական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։ Կամ՝ այն մարդը, որը երկրպագում է Նիկոլին, չի՞ հիշում, որ երբ վերջինս 2020 թվականին ցանկանում էր, այսպես կոչված, սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, դա բացարձակ կապ չուներ Սահմանադրության մեջ ներառված Անկախության հռչակագրի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

  Ընդգծում է՝ երբ նայում ենք գործող իշխանությունների ջղաձիգ վարքագծին, ընդդիմադիրների նկատմամբ հիստերիկ հարձակումներին, հասկանում ենք, որ իշխանություններն ունեն մտահոգություններ ընդդիմության միավորման մասով։ «Ընդդիմադիր գրեթե բոլոր խոշոր գործիչները կալանավորված են։ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը բանտում են։ Նրանց թիմերի նկատմամբ հալածանքներ կան, հետապնդումներ ընդդիմադիր հասարակական գործիչների նկատմամբ ։ Զուգահեռ իշխանությունը տեսիլք է ձևավորել հասարակության շրջանում, թե իրենք այս ՏԻՄ ընտրությունների արդյունքում տարբեր համայնքներում 80, 90 տոկոս ձայն են հավաքել։ Բայց դա ինքնախաբեություն է։ Երբ նայում ես վիճակագրական տվյալները, 21 համայնքից, որտեղ տեղի են ունեցել ՏԻՄ ընտրությունները, 12-ում ընտրություններին մասնակցել է պարզ փոքրամասնությունը, այսինքն՝ ընտրողների 50 տոկոսից պակասը։ Այս մասին իրենք լռում են։ Հպարտանում են, որ Արմավիրում իրենց թեկնածուն ստացել է 90 տոկոսից ավելի ձայն։ Բայց կարևոր է այն, որ ընտրությանը մասնակցել է ընդհանուր ընտրողների 37 թե 36 տոկոսը, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ ընտրողների 63-64 տոկոսը չի մասնակցել ընտրություններին։ Եթե Նիկոլին երկրպագող զանգվածը սա չի հասկանում, ապա նա սա շատ լավ է հասկանում, և դրա համար նրա մոտ կան ջղաձգումներ։ Երկրորդ՝ Նիկոլին օդ ու ջրի նման անհրաժեշտ է «գրպանային» ընդդիմություն ունենալը, ասենք՝ Արամ Զավենի Սարգսյան, Արման Բաբաջանյան, Լևոն Շիրինյան։ Նմանօրինակ ևս մի քանի հոգի կա դաշտում, որոնք ընդդիմադիր են խաղում, բայց իրականում ամբողջությամբ ենթարկվում են Նիկոլին»,-նկատում է մեր զրուցակիցը։

  Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ոչ թե մեր առաջնահերթությունը չէ, այլ մեր օրակարգում ընդհանրապես չկա։ Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի հիմնահարցերը այն երկու կարևորագույն հանգրվաններն են, որոնք միավորել են մեր հայրենակիցներին աշխարհի տարբեր անկյուններում։ Ընդ որում՝ դրանք ամրագրված են նաև Անկախության հռչակագրում, որը Նիկոլ Փաշինյանն ուզում է հեռացնել Սահմանադրության նախաբանից։ Քաղաքագետի խոսքով, Նիկոլ Փաշինյանը փորձում է մարդկանց ոչ բանիմաց հատվածին համոզել, որ Ցեղասպանության թիվ մեկ մեղավորը ոչ թե Թուրքիան է, այլ Ռուսաստանը։ «Ռուսաստանի անունը չտալով, իբր թե պատմական մեկնաբանություններ անելով (ի դեպ, նշեմ, որ տգետ և դիլետանտ մեկնաբանություններ)՝ նա առաջ է տանում այդ թեզը։ Ցանկացած մարդ, որը պատմությանը քիչ թե շատ ծանոթ է, գիտի, որ Հայոց ցեղասպանությունը պլանավորվել և իրագործվել է 19-րդ դարի վերջից։ Աբդուլ Համիդ 3-րդ սուլթանն այն սկսեց։ Իրենք առաջնորդվում էին հետևյալ կարգախոսով՝ չկա հայ, չկա Հայկական հարց, իսկ Հայկական հարցն անընդհատ հորջորջողները Նիկոլի այժմյան հովանավորներն են՝ ի դեմս Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի։ Փոքր ցեղասպանություն իրականացրեցին, 300 հազար հայի մորթեցին, 500 հազար հայի վռնդեցին Արևմտյան Հայաստանից, 200 հազարին էլ պարտադրեցին ընդունել մահմեդականություն։ 1911 թվականին «Իթթիհատ վե Թերաքի» կուսակցության՝ Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի ժամանակ ամբողջությամբ որոշվեց և հաստատվեց ծրագիրը, թե ինչպես են իրականացնելու մնացած հայերի ոչնչացումը Օսմանյան կայսրության տարածքում։ Ընդամենը հարմար ժամանակ էր պետք այն իրագործելու համար։ Այդ առիթը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմը, որի քողի տակ էլ ոչնչացրեցին հայերին։ Ի՞նչ կապ ունի Ռուսաստանն այդ ամենի հետ։ Ռուսամետ չեմ, ռուսներին չեմ պաշտպանում, բայց ես տգիտությունից եմ վախենում։ Մեր ժողովուրդը պատմական գործընթացներին միակողմանի է նայում՝ բաց թողնելով մեր պատմության ընթացքում տեղի ունեցած կարևորագույն դրվագները։ Վերադառնանք, սակայն, Փաշինյանին։ Նա փորձում է հայերի գիտակցության մեջ փոխել ցեղասպանության մեղավորին և դրանով նաև քարտ-բլանշ է տալիս թուրքերին, որպեսզի վերջիններս նոր ցեղասպանություն կազմակերպեն հայերի նկատմամբ, որովհետև չդատապարտված և չպատժված հանցանքը և հանցագործությունը, համապատասխանաբար, նոր հանցանքներ է ծնելու։ Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ տարբեր երկրներ ժամանակին Ցեղասպանության փաստը պետական մակարդակով ընդունելու սեփական շահերն են ունեցել։ Դա նորմալ է։ Բայց նա փորձում է այդ փաստը միակողմանի ներկայացնել, ասում է՝ բոլորը օգտվել են դրանից, բացի մեզանից, Թուրքիայի հետ ի՞նչ է եղել որ։ Բայց Թուրքիան հիմա իրեն ավելի լկտի է պահելու։ Ոչ ոք չի երաշխավորել, որ մենք այստեղ ապրելու ենք և պարտավոր էլ չէ երաշխավորել։ Կեղծում են պատմական գործընթացները հենց դպրոցական դասագրքում։ 1826-28 թթ. Ռուսպարսկական պատերազմի արդյունքում Արևել յան Հայաստանի վերջնական միավորումը Ռուսաստանին ներկայացնում են որպես բռնակցում։ Մեկը չկա՞, որ գրքի հեղինակներին հարցնի՝ Հայաստանը անկախ պետություն է եղել և բռնակցվե՞լ է, Հայաստանն անկախ պետություն լինելով՝ մի մասի՞ց են գրավել ու բռնակցել Ռուսաստանին։ 428 թվականից հետո բուն պատմական Հայաստանի տարածքում ընդամենը մեկ անգամ ենք անկախ երկիր ունեցել, դա էլ Բագրատունյաց Հայաստանն էր։ Գրեթե 1200 տարի Հայաստանը եղել է պարսիկների լծի տակ։ Ալեքսանդր Գրիբոյեդովը իր կյանքի գնով փոխեց ներկայիս Հայաստանի ժողովրդագրական պատկերը՝ ռուս-պարսկական պայմանագրում կետ մտցնելով, որ դարերի ընթացքում պարսիկների կողմից Պարսկաստան քշված հայերն իրավունք ունեն վերադառնալ իրենց պատմական հայրենիքը։ Մեր ժողովուրդը շարունակում է նույն կոպտագույն սխալներն անել, և դրանք ավելի մեծ աղետներ են բերում մեր գլխին։ Ժամանակին լինելով 360 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող պետություն՝ հիմա 30 հազարի վրա ենք ծվարել, և մինչև հիմա չենք սովորել, որ ոչ ոք մեզ ոչինչ պարտավոր չէ։ Ուժեղները, որոնց հետ հարաբերվում ենք, ալտրուիստական նկրտումներով չեն այդ ամենն անում, նրանք էլ իրենց շահերն ունեն։ Բոլոր նրանք, որ ասում են՝ Ռուսաստանը մեր կողքին չկանգնեց և այլն, թող հետևեն, թե Մերձավոր Արևելքի գերհարուստ պետությունների կողքին կանգնած ԱՄՆ-ն ի՞նչ է անում նրանց համար։ Օգտագործելով նրանց տարածքը Իրանի դեմ՝ ԱՄՆ-ն, փաստորեն, նրանց դարձրել է թիրախ՝ իրանական հրթիռների և հարվածների համար։ ԱՄԷ-ն, Քաթարը, Քուվեյթը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան գլոբալ առումով ոչ մի խնդիր չունեն Իրանի հետ։ ԱՄՆ-ն, իբր լինելով այս երկրների պաշտպանը, օգտագործում է նրանց տարածքը Իրանի դեմ՝ իր և Իսրայելի շահերը սպասարկելու համար, և մեխանիկորեն այդ երկրներին դարձնում է թիրախ», - եզրափակում է Գագիկ Համբարյանը։

  ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը