Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ժամանակակից միջազգային հարաբերությունների ճարտարապետության մեջ Եվրոպական միությունը տասնամյակներ շարունակ հանդես է եկել որպես «նորմատիվ ուժ», որն իր ներքին կենսագործունեության և արտաքին քաղաքականության անկյունաքար է հռչակել մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանությունը, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարական ինստիտուտների խթանումը։

Սակայն միջազգային քաղաքականության իրական պրակտիկան և վերջին տարիների աշխարհաքաղաքական զարգացումներն ավելի ու ավելի հստակ են ուրվագծում այն խոր խզումը, որն առկա է եվրոպական կառույցների հռչակած բարձրագույն արժեքների և նրանց կողմից իրականացվող իրական քաղաքականության միջև։ Սրա արդյունքում ձևավորվել է քաղաքական նպատակահարմարության մի արատավոր մեխանիզմ, երբ ժողովրդավարության գնահատականը դադարում է լինել օբյեկտիվ ինստիտուտների գոյության չափանիշ և վերածվում է աշխարհաքաղաքական լոյալության հավաստագրի։ Եվրոպական համայնքի կողմից ժողովրդավարական են հռչակվում այն պետություններն ու վարչախմբերը, որոնք անտրտունջ կատարում են Եվրոպայի ցանկություններն ու քաղաքական պատվերները, և հենց այդ հնազանդության դիմաց Բրյուսելը պատրաստակամորեն աչք է փակում տվյալ երկրներում տեղի ունեցող ամենակոպիտ հակաժողովրդավարական գործընթացների վրա։

Եվրոպական դիվանագիտության այս ընտրողական մոտեցումը և արժեքային «երկակի ստանդարտների» կիրառումն ամենից ցցուն և յուրօրինակ դրսևորումն են ստացել Հարավային Կովկասի տարածաշրջանում, որտեղ երեք հանրապետությունների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի վարած քաղաքականությունը դարձել է տարածաշրջանային և միջազգային վերլուծական շրջանակների ու քաղաքական բանավեճերի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Հարավկովկասյան տարածաշրջանը, կարծես, դարձել է այն հայելին, որտեղ ամբողջությամբ ջրի երես է դուրս գալիս եվրոպական արժեհամակարգային քաղաքականության երկդիմությունը, քանի որ երեք հարևան երկրի նկատմամբ կիրառվում են տրամագծորեն հակասական չափանիշներ, որոնք որևէ աղերս չունեն ժողովրդավարության իրական վիճակի հետ։

Այս համատեքստում առաջին և ամենախոսուն օրինակն Ադրբեջանն է։ Միջազգային հանրության և իրավապաշտպան կառույցների համար վաղուց գաղտնիք չէ, որ այդ երկրում գործում է դասական բռնապետական և խորապես հակաժողովրդավարական համակարգ, որտեղ Իլհամ Ալիևի վարչակազմի տոտալ վերահսկողության ներքո են գտնվում հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտները՝ դատական իշխանությունից մինչև մամուլ և քաղաքացիական հասարակություն։ Ադրբեջանում ցանկացած այլընտրանքային կարծիք կամ ազատ խոսքի դրսևորում խեղդվում է հենց բնում, քաղաքական այլախոհները ենթարկվում են համակարգային հետապնդումների, և հենց այդ համատարած բռնաճնշումների հետևանքով երկրում իրական ընդդիմությունը գրեթե իսպառ բացակայում է։

Սակայն Ադրբեջանի ներքաղաքական ավտորիտարիզմը միայն այսբերգի երևացող գագաթն է, եթե դիտարկելու լինենք այն ծանրագույն հանցագործությունները, որոնք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունն իրագործեց արցախահայության նկատմամբ՝ շրջափակման, ռազմական ագրեսիայի և բնիկ հայ բնակչության բռնի տեղահանման ու էթնիկ զտման միջոցով։ Ավելին, մինչև օրս էլ Բաքվի վարչակազմն անպատիժ կերպով շարունակում է Արցախում իրականացնել պետականորեն ուղղորդվող մշակութային ցեղասպանություն՝ ոչնչացնելով և յուրացնելով հայկական պատմամշակութային ու հոգևոր ժառանգությունը։

Եվ այս աղաղակող իրողությունների ֆոնին իրեն քաղաքակրթության և մարդասիրության առաջամարտիկ համարող Եվրոպան, բացի մի քանի հերթապահ, անատամ ու ձևական հայտարարություններից, ոչ մի էական ու գործնական քայլ չձեռնարկեց ագրեսորին զսպելու կամ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի նկատմամբ ոչ միայն որևէ պատժամիջոց չսահմանվեց, այլև ճիշտ հակառակը՝ Եվրոպական միությունը տարբեր ձևաչափերով «կանաչ լույս» վառեց Բաքվի առջև՝ լեգիտիմացնելով նրա գործողությունները։ Այդ քաղաքականության ամենավառ և ցինիկ դրսևորումը ԵՄ-ի սերտ ու խորացող համագործակցությունն է Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում, մասնավորապես՝ եվրոպական շուկա ադրբեջանական գազի մատակարարումների ավելացման շուրջ ձեռք բերված ռազմավարական պայմանավորվածությունները, երբ Բաքուն եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հռչակվեց «հուսալի գործընկեր»։ Հանուն սեփական էներգետիկ անվտանգության և ածխաջրածնային ռեսուրսների դիվերսիֆիկացման՝ ԵՄ-ն գիտակցաբար աչք է փակում Ադրբեջանում ժողովրդավարության իսպառ բացակայության, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների և ռազմական հանցագործությունների վրա՝ մեկ այլ երկրի պարագայում հենց այդ նույն արժեքները դնելով երկկողմ հարաբերությունների պարտադիր պայմանների հիմքում։

Այդ հակասական մոտեցումն առավել ակնառու է դառնում, երբ ադրբեջանական ուղղությամբ եվրոպական լռությունը համադրվում է Վրաստանի նկատմամբ Բրյուսելի որդեգրած կոշտ և պատժիչ քաղաքականության հետ։ Ներկայում Եվրամիության և Վրաստանի հարաբերությունները հայտնվել են պատմական ամենացածր մակարդակի վրա, ինչի իրական պատճառը ոչ թե ժողովրդավարության չափանիշներն են, այլ պաշտոնական Թբիլիսիի կողմից վարվող ինքնուրույն, ազգային շահերից բխող և անկախ քաղաքականությունը։ Անկախ դիտորդների շրջանում առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ ԵՄ-ն ամենաբարձր ամբիոններից անընդհատ ահազանգում է Վրաստանում ընդունվող, այսպես կոչված, «հակաժողովրդավարական օրենքների» մասին, սպառնում պատժամիջոցներով և սառեցնում ինտեգրացիոն գործընթացները, մինչդեռ հարևան Ադրբեջանի տոտալիտար բարքերի մասով նախընտրում է պահպանել լռություն։

Ավելին, եթե անգամ ընդունենք եվրոպական կառույցների այն պնդումը, թե Վրաստանում նկատվում է որոշակի ժողովրդավարական հետընթաց, ապա օբյեկտիվ վերլուծության պարագայում այդ նույն հետընթացն անհամեմատ ավելի մեծ մասշտաբներով պետք է տեսանելի լիներ Ուկրաինայի և Մոլդովայի դեպքում։ Չէ՞ որ հենց այդ երկրներում են օրենսդրական ու վարչական լծակներով արգելվում ընդդիմադիր կուսակցությունները, փակվում լրատվամիջոցները, իրականացվում կոշտ քաղաքական ճնշումներ և հետապնդումներ այլախոհների ու կրոնական կառույցների նկատմամբ։ Սակայն եվրոպական չափանիշների ծուռ հայելու մեջ Ուկրաինան և Մոլդովան դիտարկվում են որպես «ժողովրդավարության տիպիկ օրինակներ» ու առաջամարտիկներ, որոնց համար արագացված կարգով բացվում են եվրաինտեգրման դռները, իսկ Վրաստանը պիտակավորվում է որպես հակաժողովրդավարական պետություն։ Այս պարադոքսի բացատրությունը պարզ է. Եվրոպային ամենևին դուր չի գալիս, որ Վրաստանի իշխանությունները դրսևորում են պետական ինքնիշխանություն, վարում են հավասարակշռված քաղաքականություն և իրենց երկիրը զերծ են պահում աշխարհաքաղաքական կործանարար բախման հանգուցակետում հայտնվելուց ու «երկրորդ ճակատ» բացելու արկածախնդրությունից։

Իրականում եվրոպական բյուրոկրատիային պետք են ոչ թե իրապես անկախ և ժողովրդավարական գործընկերներ, այլ պետություններ, որոնք դեպի Եվրոպա ձգտելու ճանապարհին ուղղակի «կպարեն իր դուդուկի տակ» և անվերապահորեն կհետևեն Բրյուսելի դիկտատին։ Այս առումով չափազանց դիպուկ և խորհրդանշական է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի անցկացրած պատմական զուգահեռը, որով եվրոպական կենտրոնների ներկայիս վարքագիծը համեմատեց Խորհրդային Միության տարիների հետ, երբ միութենական հանրապետությունների ներքին և արտաքին կյանքին առնչվող բոլոր հարցերը պետք է լուծվեին կենտրոնում, իսկ գործողությունների վերաբերյալ պարտադիր հրահանգները պետք է իջեցվեին բացառապես Մոսկվայից։

Եվրոպական երկակի ստանդարտների համայնապատկերն ամբողջանում է Հարավային Կովկասի երրորդ երկրի՝ Հայաստանի նկատմամբ դրսևորվող վերաբերմունքով։ Սեփական երկրի շահերը վեր դասելու համար անողոք քննադատության ենթարկելով Վրաստանին՝ Եվրոպայից առանձնահատուկ ջերմությամբ են գուրգուրում Հայաստանի գործող իշխանություններին ու հատկապես Նիկոլ Փաշինյանին։ Եվ սա՝ այն պարագայում, երբ Հայաստանի ներսում իրականացվում են կոնկրետ և համակարգային բռնաճնշումներ ընդդիմադիր հայացքներ ունեցող առաջնորդների, հասարակական-քաղաքական գործիչների ու համայնքապետերի նկատմամբ։ Այսօր Հայաստանում քաղաքական դրդապատճառներով հարուցված գործերի արդյունքում ընդդիմադիր գործիչների զգալի մասը գտնվում է բանտերում կամ կանգնած է դատական հետապնդումների առջև, կիրառվում է անհամաչափ ոստիկանական ուժ, իսկ կալանքը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։

Սակայն եվրոպական դիտորդական առաքելություններն ու իրավապաշտպան ինստիտուտները, որոնք այլ երկրներում նույնիսկ մանր իրավախախտումները դարձնում են միջազգային սկանդալի առարկա, Հայաստանի պարագայում ցուցաբերում են կուրություն և լռելյայն խրախուսում այդ գործընթացները, քանի որ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական կուրսն ու հռետորաբանությունը ներկա փուլում համընկնում են Արևմուտքի աշխարհաքաղաքական ծրագրերին։ Արդյունքում ակնհայտ է դառնում, որ Եվրոպական միության համար ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները վաղուց դադարել են ինքնաբավ արժեք լինելուց և վերածվել են աշխարհաքաղաքական ճնշման ու խրախուսման ճկուն գործիքակազմի, որի ընտրողական կիրառումն առաջին հերթին արժեզրկում է հենց եվրոպական գաղափարախոսությունը և խորացնում անվստահությունը միջազգային իրավունքի ու ինստիտուտների նկատմամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ն միլիոններ է հատկացնում. Ուկրաինային աջակցող ռազմական առաքելության մանդատը երկարաձգվել է Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ 23-ամյա Ալկարասը նվաճել է կարիերայի 29-րդ տիտղոսը Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու