ԵՄ-ն միլիոններ է հատկացնում. Ուկրաինային աջակցող ռազմական առաքելության մանդատը երկարաձգվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության խորհուրդը պաշտոնապես երկարաձգել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող ԵՄ առաքելության (EUMAM Ukraine) մանդատը 2 տարով՝ մինչև 2028 թվականի նոյեմբերի 15-ը։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», այս նպատակով հատկացվել է մոտ 300 միլիոն եվրո բյուջե։
Որոշումն ընդունվել է առաքելության գործունեության ռազմավարական վերանայման արդյունքում, ինչը թույլ կտա ուսումնական գործընթացն առավելագույնս հարմարեցնել Ուկրաինայի զինված ուժերի արդի կարիքներին։
Նոր մանդատի համաձայն՝ հատուկ ուշադրություն կդարձվի մարտական դաշտում ստացված փորձի վերլուծությանը և զինծառայողների պատրաստման որակի բարելավմանը։
Բացի այդ, խորհուրդը որոշել է ապահովել առաքելության ներկայությունն անմիջապես Ուկրաինայում՝ տեղի ռազմական մարմինների և միջազգային գործընկերների հետ ուղղակի ու արդյունավետ համագործակցություն հաստատելու համար։ EUMAM Ukraine-ը հայտնում է շարունակելու է սերտորեն համակարգել իր գործողությունները նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Նորվեգիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և միջազգային այլ գործընկերների հետ։



