«Իսրայելը պաշտպանված է». Թրամփը՝ Իրանի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը ներկայում սպառնալիք չի ներկայացնում Իսրայելի և Մերձավոր Արևելքի մյուս երկրների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
«Իսրայելը և ողջ Մերձավոր Արևելքը պաշտպանված են իրանական սպառնալիքից», — գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի կարծիքով, հազիվ թե անհրաժեշտ լինի Թեհրանի դեմ հետագա լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել։ Միաժամանակ նա հավելել է․ «Եթե Մերձավոր Արևելքում ինչ-որ բան փոխվի, ապա ԱՄՆ-ն արդեն պատրաստվել է մարտի և պատրաստ կլինի գործելու։ Սակայն ներկայում նման տարբերակը քիչ հավանական է թվում»։



