Վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ․ գազ չի լինի որոշ հասցեներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊահարանային գազի կարգավորիչ կետերի (ՊԳԿԿ) աշխատանքի խափանման պատճատռով նոյեմբերի 10-ին ժամը 00։30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Դ․ Մալյան փողոցի, Դ․ Մալյան նրբանցքի, Թոթովենցի փողոցի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, Մոլդովական փողոցի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների (մասնակի) գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Գազպրոմ Արմենիա



