Բուլղարիայում շուրջ 50 ավտոմեքենայի բախման հետևանքով 5 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուլղարիայի Յամբոլ քաղաքի մերձակայքում՝ «Տրակիա» ավտոմայրուղում, տեղի է ունեցել զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահար՝ շուրջ 50 ավտոմեքենայի մասնակցությամբ։
Վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, կան նաև վիրավորներ։ Նախնական տեղեկություններով՝ շղթայական բախումը տեղի է ունեցել խիտ մառախուղի և սահմանափակ տեսանելիության պայմաններում։
Բախումից հետո դեպքի վայրում հրդեհ է բռնկվել։



