Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵլիսեյան պալատում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը՝ հրապարակելով նաև լուսանկար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։



