Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում։ Բանկի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրել են ճամփորդությունների և բիզնեսի ֆինանսավորման համար նախատեսված լուծումները՝ անդրադառնալով դրանց ընձեռած հնարավորություններին։

Ներկայացված լուծումներից մեկը IDBank-ի Visa Wizz Air Platinum քարտն էր, որը նախատեսված է ինչպես անձնական ուղևորությունների, այնպես էլ գործուղումների համար։

IDBank-ի Վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ Բանկը ձգտում է հաճախորդներին առաջարկել ճամփորդությունների ընթացքում լրացուցիչ հնարավորություններ և արտոնություններ։ 

«Visa Wizz Air Platinum քարտը համադրում է Visa Premium դասի հնարավորությունները և Wizz Air-ի առաջարկած առավելությունները։ Քարտապանները կարող են գնումների դիմաց ստանալ քեշբեք, ինչպես նաև օգտվել Wizz Discount Club-ի հատուկ առաջարկներից», - նշեց Արթուր Քոչարյանը։

Համաժողովի շրջանակում կազմակերպված էքսպոյում ներկայացված մյուս լուծումը IDDistributor հարթակն էր, որը հնարավորություն է տալիս ավտոմատացնել մատակարարների և առևտրային կետերի միջև վճարումները՝ միաժամանակ ապահովելով լրացուցիչ ֆինանսական միջոցների հասանելիություն։

IDBank-ի ՓՄՁ մանրածախ ցանցի զարգացման առաջատար մենեջեր Թորոս Դավթյանը կարևորեց մարզային բիզնեսների համար շրջանառու միջոցների հասանելիության ապահովումը։  

«IDDistributor-ը նոր հնարավորություններ է ստեղծում մատակարարների և վաճառակետերի համագործակցության համար․ վճարումը կատարվում է QR կոդի միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում վաճառակետը կարող է օգտվել Rocket Distributor վարկային սահմանաչափից։ Արդյունքում վաճառակետը կարողանում է շարունակել ապրանքների ձեռքբերումը, մատակարարը ստանում է վճարումը, իսկ սպառողը ձեռք է բերում անհրաժեշտ ապրանքը», - նշեց Թորոս Դավթյանը։

 

IDBank-ի ՓՄՁ մանրածախ ցանցի զարգացման բաժնի մարզային թիմի համակարգող Տիգրան Աղաջանյանն ընդգծեց հարթակի ընդլայնման կարևորությունը։

«Մեր նպատակն է ընդլայնել IDDistributor հարթակի գործունեության աշխարհագրությունն ու գործընկերային ցանցը՝ ներգրավելով ավելի շատ մատակարարների և արտադրողների ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Սա ավելի մեծ թվով տնտեսվարողների հնարավորություն կտա օգտվելու հարթակի ընձեռած անկանխիկ վճարումների և ֆինանսավորման գործիքներից», - ասաց Տիգրան Աղաջանյանը։

IDBank-ը շարունակում է զարգացնել հաճախորդների տարբեր խմբերի կարիքներին համապատասխանող ֆինանսական և թվային լուծումները՝ ընդլայնելով դրանց հասանելիությունը նաև մարզերում։

 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

010-59-33-33

9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՈւկրաինան երկու առանձին պետությո՞ւն կդառնաՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունըՖիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը Եվրոպացիների մասնակցությունն Աբու Դաբիի բանակցություններին նախատեսված չէ, թող նստեն հյուրանոցում․ Լավրով Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով 35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին ՀԱՊԿ-ի դուռը Հայաստանի համար չի փակվում. Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն վտարելու. Լավրով Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Թուրքիայից նոր հայտարարություն Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըՀնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար. Կոնջորյան Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըՎարորդներին զգուշացնում են՝ տեսախցիկներ են տեղադրվել․ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել կանոնները Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հացաբուլկեղենի արտադրական գործունեությունը Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Իսպանիայում պայթյուն է որոտացել․ կա զոհ և ծանր վիրավորներ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանԺառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքըՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբԲուլղարիայում շուրջ 50 ավտոմեքենայի բախման հետևանքով 5 մարդ է զոհվել