Ձյան պատճառով 22 ճանապարհ է փակվել Թուրքիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Սևծովյան տարածաշրջանում տեղացած առատ ձյան պատճառով Ռիզե և Արդվին նահանգների 22 գյուղի ճանապարհները փակվել ե
Ռիզեում ձյան պատճառով փակվել են նահանգի կենտրոնական հատվածի և մի շարք շրջանների գյուղական ճանապարհները։ Տեղական իշխանությունները տեխնիկայի օգնությամբ աշխատանքներ են իրականացնում ճանապարհները բացելու և երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։
Արդվին նահանգի բարձրադիր հատվածներում նույնպես առատ ձյուն է տեղացել։ Բորչքա շրջանում փակվել են 6, իսկ Շավշաթում՝ 3 գյուղի ճանապարհներ։
Ձյան և մերկասառույցի պատճառով երթևեկության դժվարություններ են առաջացել նաև Արդվին-Արդահան ավտոճանապարհի Սահարա լեռնանցքում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ոստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխային
2
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
3
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին
4
Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով
5
Ժառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքը



