Կորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿորեայի Հանրապետությունում ավտոբուսը բախվել է 32 ավտոմեքենայի: Այս մասին հայտնում է Yonhap-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բախման հետևանքով առնվազն 48 մարդ է տուժել:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 07:34-ին (երևանյան ժամանակով՝ 02:34-ին): Ուղևորատար ավտոբուսը բախվել է լուսացույցի տակ՝ խաչմերուկում կանգնած ավտոմեքենաներին և հարվածել երթևեկելի գոտիները բաժանող ցանկապատին:
Ավտոբուսի 60-ամյա վարորդը հայտարարել է, որ արգելակման համակարգը խափանվել է: Նա վնասել կամ հպանցիկ հարվածել է 4 ավտոբուսի, 1 բեռնատարի և 27 մարդատար ավտոմեքենայի, որոնք կանգնած են եղել ճանապարհի 100-ից 150 մետր երկարությամբ հատվածում:
Ոստիկանությունը ստուգում է արգելակման համակարգի խափանման վարկածը: Վարորդը ալկոհոլ օգտագործած չի եղել, ինչը հետևում է դեպքի վայրում իրականացված փորձաքննության արդյունքներից: 48 տուժածներից 6-ը ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հավելում է Yonhap-ը: Հիմնականում խոսքը քերծվածքների մասին է:



