Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարները

ՍՊՈՐՏ

UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն Իլիա Թոփուրիան անդրադարձել է թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտին՝ կասկածի տակ դնելով հայ մարզիկի գրեփլինգի արդյունավետությունը։

Վրացական արմատներով իսպանացի մարտիկը վստահ է, որ եթե Ծառուկյանին չհաջողվի կիրառել իր գլխավոր զենքը՝ թեյքդաուններն ու գետնին վերահսկողությունը, նա լուրջ խնդիրների առաջ կկանգնի օկտագոնում։

ABC-ին տված հարցազրույցում Թոփուրիան իր և Ծառուկյանի հավանական մենամարտը համեմատել է Ալեքսանդր Վոլկանովսկու և Մովսար Եվլոևի դիմակայության հետ։ Նրա կարծիքով՝ հայ մարտիկի ոճը հիմնված է մրցակցին պարտեր տեղափոխելու և գերիշխող դիրք զբաղեցնելու վրա, սակայն այդ մարտավարությունը բոլորի դեմ չէ, որ կարող է աշխատել։

«Արմանը կանգնած դիրքում խուճապի կմատնվի՝ փորձելով ինձ գետնին տեղափոխել։ Կկրկնվի այն նույն սցենարը, ինչ տեսանք Մովսարի և Վոլկանովսկու մենամարտում։ Այդ տեսակի մարտիկները սովոր են մշտապես դոմինանտ լինել, և նրանց ինքնավստահությունը սնվում է հենց դրանից։ Իրականում Արմանը բուն գետնամարտում առանձնապես չի փայլում. նրա ուժեղ կողմը պարզապես մրցակցին գետնին տապալելն ու վերահսկողության համար հարմար դիրք գտնելն է»,— նշել է Թոփուրիան։

Նախկին չեմպիոնը մանրամասնել է իր միտքը՝ հիշեցնելով, որ Եվլոևը ևս սովոր էր տապալել մրցակիցներին, վերահսկել նրանց և ուժերը վերականգնել կլինչում, սակայն Վոլկանովսկու դեմ այդ գործիքակազմն անօգուտ դարձավ։

«Երբ չես կարողանում թելադրել քո կամքը, հատկապես եթե բազային ըմբիշ ես, ամեն ինչ կտրուկ բարդանում է։ Ժամանակակից MMA-ում ըմբշամարտի և պաշտպանական տեխնիկայի մակարդակը զգալիորեն աճել է։ Եթե ըմբշամարտից զատ չունես բարձրակարգ ջիու-ջիթսու և գրեփլինգ, դա քեզ պարզապես կհյուծի։ Մովսարն այնքան էր սովորել մրցակիցներին գետնին տեղափոխելուն, որ Վոլկի դեմ չկարողացավ անել ո՛չ դա, ո՛չ էլ շունչ քաշել կլինչում։ Արդյունքում սկսվեց խուճապ, և նա հոգեբանորեն կոտրվեց»,— ընդգծել է Թոփուրիան։

Իլիա Թոփուրիան նաև հիշեցրել է իր հարուստ փորձի մասին՝ շեշտելով, որ ըմբշամարտը մշտապես եղել է իր մարզական բազայի հիմնաքարը. «Ես աշխարհի չեմպիոն եմ դարձել երկու քաշային կարգերում և չորս տիտղոսային մենամարտ անցկացրել UFC-ում։ Ես մեծացել եմ ըմբշամարտի գորգի վրա, դա իմ կյանքն է»։

Որքանո՞վ է հավանական Թոփուրիա – Ծառուկյան մենամարտը

Արման Ծառուկյանի և Իլիա Թոփուրիայի հնարավոր բախման շուրջ խոսակցությունները վաղուց են շրջանառվում։ Երկու մարտիկներն էլ հանդես են գալիս թեթև քաշային կարգի էլիտայում, սակայն այս պահին մենամարտի կազմակերպման վերաբերյալ պաշտոնական որևէ պայմանավորվածություն չկա։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 14-ին կայացած UFC Freedom 250 մրցաշարում Թոփուրիան մարզչական շտաբի որոշմամբ 4-րդ ռաունդից հետո պարտվեց Ջասթին Գեյջիին՝ զրկվելով թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց։ Սա նրա կարիերայի առաջին պարտությունն էր 17 հաղթանակներից հետո։

Արման Ծառուկյանն իր հերթին շարունակում է մնալ դիվիզիոնի գլխավոր հավակնորդներից մեկը, ուստի նախկին չեմպիոնի հետ նրա հնարավոր դիմակայությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում MMA-ի սիրահարների համար։ Առայժմ, սակայն, կողմերը սահմանափակվում են միայն հեռակա հայտարարություններով։

«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինԱնգրավ սպառողական վարկ՝ սկսած 13,9% տարեկան անվանական տոկոսադրույքից Թոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարները Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան 45-ամյա կինը փնտրում է մորը, որը նրան տարել էր մանկապարտեզ, ապա անհետացելՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Ես նույնպես կարող եմ Պուտինի համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը. Զելենսկի Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Իսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել Գազա Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա ՍողոմոնյանԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ «ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՆեթանյահուն «արտակարգ բարդ և լարված» զրույց է ունեցել Թրամփի հետ. Ynet Հայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. Կոստանյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՔուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը «Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմից Երբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԿորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներ Արսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԼույս չի լինելու Այսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՏարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ նոյեմբերի 11-ի դրությամբՃապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակը Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Պենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն է Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան